https://arm.sputniknews.ru/20250925/alen-simvonjann-u-sasun-miqajeljany-tsanr-en-tarel-qp-varchutjan-yntrutjunnery-zlm-93858696.html
Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը ծանր են տարել ՔՊ վարչության ընտրությունները․ ԶԼՄ
Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը ծանր են տարել ՔՊ վարչության ընտրությունները․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
ՔՊ-ում չեն բացառում, որ գալիք ընտրություններում Ալխաս Ղազարյանը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն: 25.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-25T10:11+0400
2025-09-25T10:11+0400
2025-09-25T10:11+0400
ալեն սիմոնյան
սասուն միքայելյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1177/40/11774008_0:0:1601:901_1920x0_80_0_0_30784e3634022ada0bbe0f5a268379dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հատկապես ծանր է տարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Թեպետ Սիմոնյանն ընտրվել է վարչության անդամ, սակայն ցանկում ընդամենը 11-րդն է՝ 527 քվեով, և զիջում է Վահագն Ալեքսանյանին (688), Հայկ Կոնջորյանին (648), որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, և Արսեն Թորոսյանին (596)։Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 20-ին կայացած կուսակցության 7-րդ համաժողովի ընտրությունների արդյունքներով վարչության կազմում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, նոր կազմում տեղ չեն գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Վաղարշակ Հակոբյանը, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի էլ առաջադրվել։Ինչ վերաբերում է Ալխաս Ղազարյանին, պարզվում է՝ թիմի համար անսպասելի չի եղել նրա ձայների թիվը, քանի որ նա բարի է, ոչ կոնֆլիկտային․ նա կանանցից ամենաշատ քվեն է ստացել՝ 513: Ի դեպ, պարզվում է՝ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը ևս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։ ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ գալիք ընտրություններում հենց նա կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն:Հիշեցնենք, որ ՔՊ վարչության ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 917 անձ, վարչության նոր կազմն ունի 20 անդամ։ Թեպետ ԶԼՄ-ները գրում էին, որ նոր կազմում իրենց տեղը կունենան նաև Փաշինյանի ընտանիքի կնքահայր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, սակայն նրանց քվեները չբավականացրին դրա համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ բազմիցս հարցազրույցներում նշել էր, որ մեծ հույսեր ունի վարչության անդամ ընտրվելու, սակայն նրա օգտին 404 անձ էր քվեարկել, ու նա ընդամենը մեկ քվեով զիջել էր տեղն Արուսյակ Մանավազյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1177/40/11774008_0:0:1425:1068_1920x0_80_0_0_aba32b92206e3da262b8b7eb9e0cad9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, սասուն միքայելյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ալեն սիմոնյան, սասուն միքայելյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը ծանր են տարել ՔՊ վարչության ընտրությունները․ ԶԼՄ
ՔՊ-ում չեն բացառում, որ գալիք ընտրություններում Ալխաս Ղազարյանը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հատկապես ծանր է տարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Թեպետ Սիմոնյանն ընտրվել է վարչության անդամ, սակայն ցանկում ընդամենը 11-րդն է՝ 527 քվեով, և զիջում է Վահագն Ալեքսանյանին (688), Հայկ Կոնջորյանին (648), որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, և Արսեն Թորոսյանին (596)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 20-ին կայացած կուսակցության 7-րդ համաժողովի ընտրությունների արդյունքներով
վարչության կազմում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, նոր կազմում տեղ չեն գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Վաղարշակ Հակոբյանը, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի էլ առաջադրվել։
«Հրապարակի» տեղեկություններով՝ մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չի էլ մասնակցել վարչության հին կազմով նիստին։
Ինչ վերաբերում է Ալխաս Ղազարյանին, պարզվում է՝ թիմի համար անսպասելի չի եղել նրա ձայների թիվը, քանի որ նա բարի է, ոչ կոնֆլիկտային․ նա կանանցից ամենաշատ քվեն է ստացել՝ 513: Ի դեպ, պարզվում է՝ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը ևս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։
ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ գալիք ընտրություններում հենց նա կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն:
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 917 անձ, վարչության նոր կազմն ունի 20 անդամ։ Թեպետ ԶԼՄ-ները գրում էին, որ նոր կազմում իրենց տեղը կունենան նաև Փաշինյանի ընտանիքի կնքահայր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, սակայն նրանց քվեները չբավականացրին դրա համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ բազմիցս հարցազրույցներում նշել էր, որ մեծ հույսեր ունի վարչության անդամ ընտրվելու, սակայն նրա օգտին 404 անձ էր քվեարկել, ու նա ընդամենը մեկ քվեով զիջել էր տեղն Արուսյակ Մանավազյանին։