00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական դրոնները հարձակվել են Նովոռոսիյսկի վրա. կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել
Մարզպետը քաղաքի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել, պահպանել անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում մնալ տանը:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 2 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 3-ը` վիրավորվել Նովոռոսիյսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Կուբանի մարզպետ Վենիամին Կոնդրատևը:
«Այսօր ցերեկը Նովոռոսիյսկը հրեշավոր հարձակման է ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից։ Օրվա կեսին անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի կենտրոնին: Ցավոք, կան զոհեր»,-Telegram-ալիքում գրել է Կոնդրատևը։
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյին հանձնարարել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին։
ՀՕՊ ուժերը 6 ժամում 58 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռւսաստանի օդային տարածքում․ ՌԴ ՊՆ
Մարզպետի տվյալներով` հարձակման է ենթարկվել քաղաքի կենտրոնական մասը՝ «Նովոռոսիյսկ» հյուրանոցի հատվածում։
«Նախնական տեղեկություններով` հայտնի է 2 զոհի մասին, 3 մարդ տուժել է։ Վնասվել են 5 բնակելի շենքեր (այդ թվում՝ բազմաբնակարան), ինչպես նաև հյուրանոց։ Հարձակման հետմղումը շարունակվում է», - նշել է պաշտոնյան։
Նա քաղաքի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել, պահպանել անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում մնալ տանը:
Բոլոր արտակարգ ծառայություններն անցել են բարձր պատրաստվածության ռեժիմի։
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել
Լրահոս
0