00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփն անսպասելի հայտարարություններ է արել Ուկրաինայի վերաբերյալ․ Կրեմլի պատասխանը

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2025
Բաժանորդագրվել
Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լճացումից դուրս գալու գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան կցանկանար Ռուսաստանը:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նոր հայտարարություններ է արել Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո, ըստ ամենայնի՝ նրա տեսլականի ազդեցության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Թրամփը մի շարք անսպասելի հայտարարություններ է արել։ Այդ թվում նա գրել է, որ Ռուսաստանը «թղթե վագրի» տեսք ունի, քանի որ աննպատակ կռվում է Ուկրաինայում։ Որքանով հասկանում ենք, նախագահ Թրամփի հայտարարություններն արվել են Զելենսկու հետ շփումից հետո և, ամենայն հավանականությամբ, այն տեսլականի ազդեցության տակ, որը ներկայացրել է Զելենսկին», - ասել է նա լրագրողներին։
Պեսկովը հստակեցրել է, որ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը ամերիկյան կողմին կհասցնի Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մոսկվան կարծում է, որ պետք է արագացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա գրգռիչների քննարկման աշխատանքը, առայժմ այն դանդաղ է ընթանում:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է հասկանա՝ ամեն հաջորդ օր իր դիրքերը միայն կվատթարանան: Մոսկվան պատրաստ է երկխոսության, բայց Կիևը պասիվ դիրք է բռնել և, հավանաբար, փորձում է հովանավորներին ցույց տալ կռվելու ունակությունը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի պաշտպանել իր շահերը:
«Ընթացող պատերազմն աննպատակ չէ, այն անհրաժեշտ է հակամարտության սկզբնապատճառները վերացնելու և անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա:
Պեսկովը չափազանցված է անվանել պնդումները, թե ՌԴ ինքնաթիռները ներխուժել են ՆԱՏՕ-ի օդային տարածք։
Ավելի վաղ «Страна.ua» լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ուկրաինան կարող է հաղթանակի հասնել «Եվրամիության օգնությամբ»։ Հաղթանակի հասնելու գործում ԱՄՆ-ի՝ Կիևին ինչ-որ կերպով օգնելու մասին Թրամփը ոչ մի բառ չի ասել։
Առանց Ռուսաստանի եվրոպական անվտանգության մասին բոլոր խոսակցություններն անհիմն են. Պեսկով
Լրահոս
0