00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեկինի ռազմավարությունը Կովկասում. Հայաստանը` որպես հանգույց, բայց ոչ լիարժեք գործընկեր

© Sputnik / David GalstyanՃանապարհ Սյունիքում
Ճանապարհ Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2025
Բաժանորդագրվել
Չինաստանը գնալով ավելի է ամրապնդում իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով սեփական տնտեսաքաղաքական ռազմավարությունը։ Այս համատեքստում Հայաստանը Պեկինի համար դառնում է կարևոր, թեև դեռևս ոչ ամբողջությամբ յուրացված օղակ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը Չինաստանի համար կարևոր կետ է Հարավային Կովկասում, սակայն Պեկինին դեռևս չի հաջողվել Երևանի հետ կառուցել խորը և երկարաժամկետ համագործակցություն: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը։
Նրա խոսքով՝ Պեկինը առանձնահատուկ քաղաքականություն է վարում Կովկասում։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, ավելի շատ երկխոսություն սկսելու փորձ էր, քան լայնածավալ փոխգործակցության սկիզբ:
Արևելագետի խոսքով` Չինաստանի գլխավոր հետաքրքրությունը լոգիստիկան է։

«Չինաստանի համար կարևոր է գնահատել ռիսկերը՝ կառուցելով մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Այս առումով Հայաստանը դիտարկվում է որպես պոտենցիալ հանգույց, որի միջոցով կշրջանցվի Ադրբեջանով և Թուրքիայով ավանդական երթուղին», - ասել է Մասլովը։

Փորձագետն ընդգծել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ պայքարը տարվելու է լոգիստիկ ուղիների վերահսկողության համար: Հենց դրանք են թույլ տալիս ձևավորել ապրանքի վերջնական գինը։ Պեկինը, կախված լինելով արտաքին առևտրից, գիտակցում է, որ կարևոր է ոչ միայն արտադրել, այլև էժան տեղափոխել։
Չինաստանն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով արդեն ունի աշխատող երթուղիներ դեպի Եվրոպա։ Բայց սկզբունքային խնդիրը զուգահեռ մատակարարումները ավելացնելն է. որքան շատ ուղղություններ, այնքան քիչ կախվածություն և ցածր ռիսկեր: Այս համատեքստում Հարավային Կովկասը և, մասնավորապես, Հայաստանը Հյուսիսային ծովային ճանապարհի և Կենտրոնական Ասիայով անցնող միջանցքների հետ միասին դառնում է այլընտրանքային երթուղի։
Մասլովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Լեհաստանի հետ Չինաստանի վերջին սրացումը ցույց է տվել գոյություն ունեցող երթուղիների խոցելիությունը. այդ երկրի տարածքով մատակարարումները ցանկացած պահի կարող են արգելափակվել:
Բացի լոգիստիկայից, Պեկինը հետաքրքրված է նաև համագործակցության այլ ոլորտներով` մասնավորապես գյուղատնտեսությամբ: Չինական ընկերություններն արդեն ակտիվություն են դրսևորում Հայաստանի այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Շիրակն ու Գեղարքունիքը։
Բայց փորձագետը Երևանին կոչ է արել զերծ մնալ ավելորդ լավատեսությունից։
«Չինաստանը կարող է հզոր ներդրող լինել, սակայն Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի երկրների փորձը ցույց է տալիս, որ հաճախ հիասթափություն է լինում», - նշել է Մասլովը:
2025 թվականի հուլիսին Հայաստանն ու Չինաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Թիենծինում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում:
Վրաստանը դարձավ Հարավային Կովկասի առաջին երկիրը, որը 2023 թվականին նմանատիպ համաձայնագիր կնքեց։ 2025-ի ապրիլին ռազմավարական գործընկերություն կնքվեց նաև Ադրբեջանի հետ։ Այսպիսով, այսօր Չինաստանը տարածաշրջանի բոլոր երեք երկրների ռազմավարական գործընկերն է։
Պակիստանի գործոնը Պեկինի ռազմավարության մեջ. ինչո՞ւ է Չինաստանին անհրաժեշտ Հայաստանը
Լրահոս
0