https://arm.sputniknews.ru/20250924/mvoskvajum-ngn-tesuch-e-dzerbakalvel-migrantneri-aporini-orinakanacman-gvortsvov-tesanjut-93853196.html
Մոսկվայում ՆԳՆ տեսուչ է ձերբակալվել միգրանտների ապօրինի օրինականացման գործով․ տեսանյութ
Մոսկվայում ՆԳՆ տեսուչ է ձերբակալվել միգրանտների ապօրինի օրինականացման գործով․ տեսանյութ
Sputnik Արմենիա
Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են կատարվել կասկածյալների բնակության վայրերում։ 24.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-24T22:39+0400
2025-09-24T22:39+0400
2025-09-24T22:47+0400
տեսանյութեր
տեսանյութ
ներքին գործերի նախարարություն (նգն)
միգրացիա
ապօրինի
ռուսաստան
ձերբակալություն
հանցավոր կազմակերպություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93850748_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4fea10d5ba302b331f31d8304d853ea9.jpg
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է ներքին գործերի նախարարության ավագ տեսուչի և նրա ենթադրյալ հանցակիցների ձերբակալության մասին՝ անօրինական միգրացիայի կազմակերպման գործով: Քննության տվյալներով՝ սխեմայի մասնակիցներն ապօրինի հարստացել են մոտ 700 հազար ռուբլով։ՔԿ-ում հստակեցրել են, որ քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» ենթակետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անօրինական միգրացիայի կազմակերպում):Իշխանությունը չպետք է ձևացնի, թե միգրացիայի ոլորտում խնդիրներ չկան. ՊուտինՔննության վարկածով՝ 2021 թվականի հունիսից ոչ ուշ Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ժամանակավոր կացության թույլտվությունների բաժնի տեսուչը կազմակերպված խումբ է ստեղծել և ղեկավարել։ Օգտագործելով պաշտոնական դիրքը՝ մեղադրյալները գտնում էին նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների, որոնք ցանկանում էին կացության իրավունք ստանալ առանց օրինական հիմքերի։Հանցակիցներն ընդունել են այդ քաղաքացիներին ռուսաց լեզվի կրողներ ճանաչելու մասին կեղծ դիմումները և իբր Ռուսաստանում բնակվող հարազատների մասին կեղծված փաստաթղթերը։ Հետագայում նրանք կեղծ տեղեկություններ են մուտքագրել միգրացիոն հաշվառման պետական համակարգ, որոնց հիման վրա օտարերկրացիներին ապօրինաբար ՌԴ կացության իրավունք և քաղաքացիություն է շնորհվել։Մոսկվայում 300 միգրանտ է ձերբակալվել բնակության կանոնները խախտելու համարՀետաքննության շրջանակներում խուզարկություններ են կատարվել կասկածյալների բնակության վայրերում։ Առգրավվել են նյութեր, որոնք հաստատում են նրանց մասնակցությունը հանցավոր գործունեությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Москве задержали старшего инспектора МВД и его подельников, организовавших незаконную легализацию мигрантов
Sputnik Արմենիա
В Москве задержали старшего инспектора МВД и его подельников, организовавших незаконную легализацию мигрантов
2025-09-24T22:39+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93850748_240:0:1680:1080_1920x0_80_0_0_6f5def37fbf573e646470fc9713fbe98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ներքին գործերի նախարարություն (նգն), միգրացիա, ապօրինի, ռուսաստան, ձերբակալություն, հանցավոր կազմակերպություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, ներքին գործերի նախարարություն (նգն), միգրացիա, ապօրինի, ռուսաստան, ձերբակալություն, հանցավոր կազմակերպություն, видео
Մոսկվայում ՆԳՆ տեսուչ է ձերբակալվել միգրանտների ապօրինի օրինականացման գործով․ տեսանյութ
22:39 24.09.2025 (Թարմացված է: 22:47 24.09.2025) Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են կատարվել կասկածյալների բնակության վայրերում։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է ներքին գործերի նախարարության ավագ տեսուչի և նրա ենթադրյալ հանցակիցների ձերբակալության մասին՝ անօրինական միգրացիայի կազմակերպման գործով: Քննության տվյալներով՝ սխեմայի մասնակիցներն ապօրինի հարստացել են մոտ 700 հազար ռուբլով։
ՔԿ-ում հստակեցրել են, որ քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» ենթակետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անօրինական միգրացիայի կազմակերպում):
Քննության վարկածով՝ 2021 թվականի հունիսից ոչ ուշ Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ժամանակավոր կացության թույլտվությունների բաժնի տեսուչը կազմակերպված խումբ է ստեղծել և ղեկավարել։ Օգտագործելով պաշտոնական դիրքը՝ մեղադրյալները գտնում էին նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների, որոնք ցանկանում էին կացության իրավունք ստանալ առանց օրինական հիմքերի։
Հանցակիցներն ընդունել են այդ քաղաքացիներին ռուսաց լեզվի կրողներ ճանաչելու մասին կեղծ դիմումները և իբր Ռուսաստանում բնակվող հարազատների մասին կեղծված փաստաթղթերը։ Հետագայում նրանք կեղծ տեղեկություններ են մուտքագրել միգրացիոն հաշվառման պետական համակարգ, որոնց հիման վրա օտարերկրացիներին ապօրինաբար ՌԴ կացության իրավունք և քաղաքացիություն է շնորհվել։
Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են կատարվել կասկածյալների բնակության վայրերում։ Առգրավվել են նյութեր, որոնք հաստատում են նրանց մասնակցությունը հանցավոր գործունեությանը։