https://arm.sputniknews.ru/20250924/miqajel-srbazanin-minchev-yntrutjunnery-paki-tak-en-pahelu-pashtpanneri-kankhatesumy-93842498.html
Միքայել սրբազանին մինչև ընտրությունները փակի տակ են պահելու․ պաշտպանների կանխատեսումը
Միքայել սրբազանին մինչև ընտրությունները փակի տակ են պահելու․ պաշտպանների կանխատեսումը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դասալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը։ 24.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-24T17:54+0400
2025-09-24T17:54+0400
2025-09-24T18:00+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
արա զոհրաբյան
փաստաբան
դատ
դատավոր
ազգային ժողովի ընտրություններ
արմինե մելիքսեթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93467072_0:150:1600:1050_1920x0_80_0_0_e8c4889f52d9636f7bb21128090131f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը կանխատեսում է, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։«Մենք կանխատեսում ենք, որ լրացուցիչ դատալսումների ժամանակ մեղադրող կողմն ազատազրկման հետ կապված պատիժ է միջնորդելու։ Դատարանն էլ այնպիսի չափով է տալու, որ Միքայել սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Եթե մարդը կոչ չի արել, բայց ասում են՝ արել ես քրեորեն արգելված կոչ․․․ Կոչն անում են կա՛մ ներկայով, կա՛մ ապագայով, չես կարող կոչն անցյալով անել, իսկ սրբազանը խոսել է անցյալի մասին»,- ասաց Զոհրաբյանը։Նրա խոսքով՝ այս պայմաններում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից։Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիռ։ Պաշտպանները բողոքարկելու են այն։Այսօր ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչեց։Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93467072_0:0:1600:1200_1920x0_80_0_0_af035d8f7eb5191d6feb99e9e28ebe0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, փաստաբան, դատ, դատավոր, ազգային ժողովի ընտրություններ, արմինե մելիքսեթյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, փաստաբան, դատ, դատավոր, ազգային ժողովի ընտրություններ, արմինե մելիքսեթյան
Միքայել սրբազանին մինչև ընտրությունները փակի տակ են պահելու․ պաշտպանների կանխատեսումը
17:54 24.09.2025 (Թարմացված է: 18:00 24.09.2025) Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դասալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը կանխատեսում է, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Մենք կանխատեսում ենք, որ լրացուցիչ դատալսումների ժամանակ մեղադրող կողմն ազատազրկման հետ կապված պատիժ է միջնորդելու։ Դատարանն էլ այնպիսի չափով է տալու, որ Միքայել սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Եթե մարդը կոչ չի արել, բայց ասում են՝ արել ես քրեորեն արգելված կոչ․․․ Կոչն անում են կա՛մ ներկայով, կա՛մ ապագայով, չես կարող կոչն անցյալով անել, իսկ սրբազանը խոսել է անցյալի մասին»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից։
«Դատավորը երբ սկսեց խոսել իր երերուն ձայնով, ակնհայտ էր, որ այդ մեղադրական վերդիկտն է կայացնելու»,- նշեց Զոհրաբյանը։
Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։
Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիռ։ Պաշտպանները բողոքարկելու են այն։
Այսօր ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը
մեղավոր ճանաչեց։
Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։
Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։