00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Փաշինյանը հրապարակի Ղարաբաղի մասին փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի. Տեր–Պետրոսյան

© SputnikԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2025
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը նաև ընդգծեց, որ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման փուլային, փաթեթային լուծումների բոլոր թեզերը կործանեց` Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ», որը հետո բերեց պատերազմի։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի։ Այդ մասին այսօր Մատենադարանում իր 80–ամյակին նվիրված գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` անդրադառնալով Փաշինյանի` բանավեճի հրավերին։
«Թող հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռք տակ են։ Այդ մասին հարյուր անգամ ասել եմ։ Եթե հրապարակի, վեճն արդեն վերջացած կլինի, քանի որ ամեն ինչ այնտեղ ասված է»,– ընդգծեց ՀՀ առաջին նախագահը։
Դիտարկմանը, որ Փաշինյանն ամեն ինչ մանիպուլացնում է ու անգամ եթե հրապարակի այդ փաստաթղթերը, մեղքը, միևնույնն է, էլի Տեր–Պետրոսյանի վրա է գցելու, ՀՀ առաջին նախագահն անվրդով արձագանքեց. «Թող գցի»։
Հարցին, որ Փաշինյանին համարում են նրա հոգեզավակը, Տեր–Պետրոսյանը պատասխանեց` ասելով. «Դա ուրիշներն են ասում, ես ասե՞լ եմ, որ նա իմ հոգեզավակն է։ 2008 թվին իմ կողքն այնքան մարդ էր կանգնած…Այն ժամանակ իրենք բոլորը, այդ թվում` Նիկոլը, շատ լավ էլ աշխատեցին»։
Նա նաև անդրադարձավ այն հիշեցմանը, որ 2018 թ. դրական գնահատեց Փաշինյանի իրականացրած հեղափոխությունը։ «2018 թվականի հեղեղն ինչպես էլ պիտի գնահատեի, դա այնպիսի մի փոթորիկ էր… Մարդը հաջողեց, ու դա պետք է գնահատես. ինչ նպատակ դրել էր, հասավ։ Լավ ու վատ չեմ ասում (խոսքը նախկին իշխանություններից ազատվելու մասին էր–խմբ.)»,– ընդգծեց Տեր–Պետրոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման փուլային, փաթեթային լուծումների բոլոր թեզերը կործանեց` Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ», որը հետո բերեց պատերազմի։
ՀՀ առաջին նախագահը նաև կեղծ համեմատություն համարեց այն, որ Փաշինյանը Տեր–Պետրոսյանի առաջ քաշած խաղաղության օրակարգով է առաջ գնում։ «Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան` իմ ու իր վարած քաղաքականությունները, բացարձակապես ոչ մի կապ չունեն»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառումներով ՀՀ նախկին 3 ղեկավարին կրկին մեղադրել է ընտրությունները կեղծելու, Հայաստանի 3–րդ հանրապետությունն անդունդի մեջ ներքաշելու մեջ։ Փաշինյանը մեղադրել է ՀՀ նախագահներին 18–ամյա զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս սահման պահել ստիպելու համար։ Վարչապետը կրկին հրավիրել է նախագահների բանավեճի։ ՀՀ երեք նախագահների գրասենյակները բավականին կոշտ են արձագանքել նրան։
Լրահոս
0