https://arm.sputniknews.ru/20250924/bangkvoki-hivandanvoci-mvotakajqum-pluzumy-50-metr-khvorutjamb-pvos-e-arajacrel-tesanjut-93836757.html
Բանգկոկի հիվանդանոցի մոտակայքում փլուզումը 50 մետր խորությամբ փոս է առաջացրել. տեսանյութ
Բանգկոկի հիվանդանոցի մոտակայքում փլուզումը 50 մետր խորությամբ փոս է առաջացրել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Քաղաքի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են այդ հատվածի երթևեկությունը։ 2 օրով դադարեցվել է հիվանդանոցի աշխատանքը։ 24.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-24T15:39+0400
2025-09-24T15:39+0400
2025-09-24T15:39+0400
բանգկոկ
փոս
վթար
փողոց
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93833803_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4367515023cc6e800c931b3c79fc134b.jpg
Բանգկոկի առաջին հիվանդանոցներից մեկի մոտակայքում փլուզվել է ճանապարհի մի հատվածը՝ առաջացնելով մոտ 30 մետր լայնությամբ և 50 մետր խորությամբ փոս: Այս մասին հայտնում է «Bangkok Post» թերթը։Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Քաղաքի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են այդ հատվածի երթևեկությունը։ 2 օրով դադարեցվել է հիվանդանոցի աշխատանքը, տարհանվել է մոտ 3500 հիվանդ: Մերձակա տների բնակիչներին ևս հրահանգվել է լքել իրենց տները։Նշվում է, որ քաղաքի այդ հատվածը փակվել է մետրոյի նոր կայարանների կառուցման պատճառով: Տեղական իշխանությունների խոսքով՝ գրունտն ընկել է թունելի մեջ, որը հանգեցրել է մոտակա կառույցների փլուզմանը և ջրատար մեծ խողովակի վնասմանը:
բանգկոկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93833803_297:0:1737:1080_1920x0_80_0_0_06a962fd6b224338e61c346b0632403a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանգկոկ, փոս, վթար, փողոց, տեսանյութեր, տեսանյութ, видео
բանգկոկ, փոս, վթար, փողոց, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բանգկոկի հիվանդանոցի մոտակայքում փլուզումը 50 մետր խորությամբ փոս է առաջացրել. տեսանյութ
Քաղաքի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են այդ հատվածի երթևեկությունը։ 2 օրով դադարեցվել է հիվանդանոցի աշխատանքը։
Բանգկոկի առաջին հիվանդանոցներից մեկի մոտակայքում փլուզվել է ճանապարհի մի հատվածը՝ առաջացնելով մոտ 30 մետր լայնությամբ և 50 մետր խորությամբ փոս: Այս մասին հայտնում է «Bangkok Post» թերթը։
«Այսօր առավոտյան «Վաջիրա» հիվանդանոցի դիմաց գտնվող Սամսենի փողոցի հատվածը փլուզվել է՝ անմիջապես մետրոյի կայարանի վերևում առաջացնելով մոտ 50 մետր խորությամբ, 30 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ փոս: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - գրում է թերթը։
Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Քաղաքի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են այդ հատվածի երթևեկությունը։ 2 օրով դադարեցվել է հիվանդանոցի աշխատանքը, տարհանվել է մոտ 3500 հիվանդ: Մերձակա տների բնակիչներին ևս հրահանգվել է լքել իրենց տները։
Նշվում է, որ քաղաքի այդ հատվածը փակվել է մետրոյի նոր կայարանների կառուցման պատճառով: Տեղական իշխանությունների խոսքով՝ գրունտն ընկել է թունելի մեջ, որը հանգեցրել է մոտակա կառույցների փլուզմանը և ջրատար մեծ խողովակի վնասմանը: