https://arm.sputniknews.ru/20250923/yndunvelchyndunvely-che-karevvory-pashinjany-em-in-andamakcelu-masin-93773956.html
Հնարավոր է` Հայաստանը երբեք էլ չդառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան
Հնարավոր է` Հայաստանը երբեք էլ չդառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ իրենք լավ են հասկանում, որ ԵՄ ստանդարտներին հասնելուց հետո էլ հնարավոր է, որ Հայաստանը չանդամագրվի կառույցի։ 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T12:08+0400
2025-09-23T12:08+0400
2025-09-23T12:39+0400
նիկոլ փաշինյան
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74222458_0:31:1600:931_1920x0_80_0_0_53fb5e414eba6e0ec911199f15ab2e64.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։ Այսօր Երևանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորում»-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ հաճախ է հարց հնչում, թե որքանով է իրատեսական, որ Հայաստանը մի օր կանդամակցի Եվրամիությանը, սակայն կառավարության խնդիրը ստանդարտներին հասնելն է։Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74222458_0:0:1424:1067_1920x0_80_0_0_90b5506baaef54a206d8dec2d2db9de8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրամիություն, հայաստան
նիկոլ փաշինյան, եվրամիություն, հայաստան
Հնարավոր է` Հայաստանը երբեք էլ չդառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան
12:08 23.09.2025 (Թարմացված է: 12:39 23.09.2025) Վարչապետի խոսքով՝ իրենք լավ են հասկանում, որ ԵՄ ստանդարտներին հասնելուց հետո էլ հնարավոր է, որ Հայաստանը չանդամագրվի կառույցի։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։ Այսօր Երևանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորում»-ի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև երբ որ մենք էդ կետին հասանք, ընդունվենք՝ լավ, չընդունվեք՝ մենք մեր արդյունքը, մեր խնդիրը լուծել ենք, մենք մեր ստանդարտների հարցը լուծել ենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հաճախ է հարց հնչում, թե որքանով է իրատեսական, որ Հայաստանը մի օր կանդամակցի Եվրամիությանը, սակայն կառավարության խնդիրը ստանդարտներին հասնելն է։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։