00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ Բելգորոդի մարզին. 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել

© Губернатор Белгорода Вячеслав ГладковՈւկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ Բելգորոդի մարզին. 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ Բելգորոդի մարզին. 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2025
Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Բելգորոդում չորս բնակիչ է վիրավորվել, որոնցից երեքը տուժել են բազմաբնակարանային շենքի մոտ անօդաչուի պայթյունի հետևանքով։
«Մեկ կին ոտքի բեկորային վնասվածք է ստացել, մեկ տղամարդ՝ աջ նախաբազկի բեկորային վնասվածք, երկրորդը՝ կրծքավանդակի ոչ թափանցող վերքեր։ Շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Եվս մեկ տղամարդ բժշկական օգնություն է ստացել ուսի շոշափող վնասվածքի համար, նա հրաժարվել է հոսպիտալացումից», – նշել է մարզպետը։
Միևնույն ժամանակ, Բելգորոդի մարզի Ստրելեցկոյե գյուղում առևտրային օբյեկտի մոտ անօդաչուի պայթյունի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13-ամյա երեխա։
«Աղջիկը գլխի շրջանում բեկորային կույր վնասվածք է ստացել, շտապօգնության բրիգադը նրան տեղափոխում է մարզի մանկական կլինիկական հիվանդանոց: Ոտքերի բեկորային վերքերով երկու կանանց շտապօգնության բրիգադը տեղափոխում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – ասել է մարզպետը։
Քաղաքի երեք բազմաբնակարանային շենքերի վեց բնակարաններում պատուհաններ են կոտրվել: Մեկում վնասվել է տանիքը: Բեկորներից վնասվել է նաև 6 մեքենա։
Բացի այդ, հրշեջները մարել են շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը։ Ստրելեցկոյե գյուղում երկու առևտրային օբյեկտ և երեք թեթև մարդատար մեքենա է վնասվել։ Հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։
ՀՕՊ ուժերը հետ են մղում ԱԹՍ–ների հարձակումը Մոսկվայի վրա. Սոբյանին
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնակացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Լրահոս
0