https://arm.sputniknews.ru/20250923/shant-sargsjany-ev-mamikvon-gharibjany-dardzel-en-evrvopaji-hamalsaranakan-shakhmati-chempivonner-93800377.html
Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ
Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ
Sputnik Արմենիա
Մարզիկները գերազանցեցին Բուխարեստի և Երևանի պետական համալսարանի իրենց գործընկերներին: 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T19:33+0400
2025-09-23T19:33+0400
2025-09-23T19:34+0400
շախմատ
շախմատիստ
շանթ սարգսյան
մամիկոն ղարիբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/13/61355594_0:24:1400:813_1920x0_80_0_0_94b06b5a3401bc4589ea1841542b554b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը հաղթել է Երևանում կայացած համալսարանական շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչները հաղթել են նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Հունգարիայի սպորտային գիտությունների համալսարանի, իսկ երրորդը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի շախմատիստուհիները։Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի տղամարդկանց թիմը նաև շախմատի Եվրոպայի առաջնության կայծակնային ձևաչափում է ոսկի նվաճել։ Երկրորդ տեղը կրկին զբաղեցրել են Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի շախմատիստները, իսկ երրորդը՝ թուրքական «Օզյեգին» համալսարանի ներկայացուցիչները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/13/61355594_156:0:1400:933_1920x0_80_0_0_d8cbaf2021f441c6f9685df94a72aa20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, շանթ սարգսյան, մամիկոն ղարիբյան
շախմատ, շախմատիստ, շանթ սարգսյան, մամիկոն ղարիբյան
Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ
19:33 23.09.2025 (Թարմացված է: 19:34 23.09.2025) Մարզիկները գերազանցեցին Բուխարեստի և Երևանի պետական համալսարանի իրենց գործընկերներին:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը հաղթել է Երևանում կայացած համալսարանական շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմում խաղում էին հայտնի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի թիմը։ Երրորդ տեղում են Երևանի պետական համալսարանի շախմատիստները»,– ասված է հայտարարությունում։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչները հաղթել են նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Հունգարիայի սպորտային գիտությունների համալսարանի, իսկ երրորդը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի շախմատիստուհիները։
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի տղամարդկանց թիմը նաև շախմատի Եվրոպայի առաջնության կայծակնային ձևաչափում է ոսկի նվաճել։ Երկրորդ տեղը կրկին զբաղեցրել են Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի շախմատիստները, իսկ երրորդը՝ թուրքական «Օզյեգին» համալսարանի ներկայացուցիչները։