https://arm.sputniknews.ru/20250923/peskvovy-bacatrel-e-te-inch-e-anhrazhesht-rhskpi-gtsvov-sahmanapakumnery-pahpanelu-hamar-93781749.html
Պեսկովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ՌՀՍԿՊ–ի գծով սահմանափակումները պահպանելու համար
Պեսկովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ՌՀՍԿՊ–ի գծով սահմանափակումները պահպանելու համար
Sputnik Արմենիա
Խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի ժամկետի լրանալու մասին՝ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ նման փաստաթղթերի... 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T15:08+0400
2025-09-23T15:08+0400
2025-09-23T15:08+0400
ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ)
ռուսաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455073_0:0:3072:1728_1920x0_80_0_0_0d1b3fe6df9283f5444910b7d1ee7565.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Որպեսզի Ռուսաստանը շարունակի պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրով սահմանված քանակական սահմանափակումները, ԱՄՆ–ի համապատասխան դիրքորոշում է անհրաժեշտ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո Մոսկվան պատրաստ է մեկ տարի շարունակել պահպանել ՌՀՍԿՊ-ի սահմանափակումները։ Նրա խոսքով՝ դա արդյունք կտա, եթե ԱՄՆ–ն փոխադարձաբար արձագանքի։Խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի ժամկետի լրանալու մասին՝ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ նման փաստաթղթերի բացակայությունը լի է լուրջ վտանգներով։«Մենք իսկապես գտնվում ենք այնպիսի իրավիճակի շեմին, երբ կարող ենք մնալ առանց կայունությունն ու անվտանգությունը կարգավորող որևէ երկկողմ փաստաթղթի, ինչը, իհարկե, լի է մեծ վտանգներով ամբողջ աշխարհում տիրող գլոբալ իրավիճակի տեսանկյունից։ Սա բազմիցս նշվել է, բայց որևէ առարկայական քննարկում չի եղել», – ասել է Պեսկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մեկ տարի պահպանել պայմանագրով սահմանված քանակական սահմանափակումները, սակայն դա ԱՄՆ-ի կողմից հայելային դիրքորոշում է պահանջում։ Եթե դա տեղի չունենա, ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։ Նրա խոսքով՝ նախքան քննարկմանը վերադառնալը պետք է հասկանալ, թե ինչի են հավակնում այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես հաշվի առնել նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր հարվածային ներուժը: Պայմանագրին ՌԴ-ի մասնակցության դադարեցման մասին պաշտոնական նոտան ԱՄՆ-ին փոխանցվել է փետրվարի 28-ին: Արևմուտքը խարխլեց միջուկային զենք ունեցող պետությունների երկխոսության հիմքերը. Պուտին2023-ի հունիսի սկզբին, որպես հակաքայլ, Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցնում է իր ռազմավարական սպառազինության կարգավիճակի և գտնվելու վայրի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղեկատվության փոխանցումը, ինչը նախատեսված է պայմանագրով, ապա հետ է կանչել պայմանագրի շրջանակներում ստուգումներ անցկացնելու համար ՌԴ մասնագետներին տրված վիզաները և հայտարարել նորերը չտրամադրելու մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ-ին հեռաչափական տեղեկատվության տրամադրման դադարեցման մասին, որը վերաբերում է ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, ինչպես նաև սուզանավերից բալիստիկ հրթիռների արձակմանը:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455073_148:0:2879:2048_1920x0_80_0_0_f033de7caa389e225f452e94553be8b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ռուսաստան, ամն
ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ռուսաստան, ամն
Պեսկովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ՌՀՍԿՊ–ի գծով սահմանափակումները պահպանելու համար
Խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի ժամկետի լրանալու մասին՝ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ նման փաստաթղթերի բացակայությունը լի է լուրջ վտանգներով։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Որպեսզի Ռուսաստանը շարունակի պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրով սահմանված քանակական սահմանափակումները, ԱՄՆ–ի համապատասխան դիրքորոշում է անհրաժեշտ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո Մոսկվան պատրաստ է մեկ տարի շարունակել պահպանել ՌՀՍԿՊ-ի սահմանափակումները։ Նրա խոսքով՝ դա արդյունք կտա, եթե ԱՄՆ–ն փոխադարձաբար արձագանքի։
«Դա շատ բարդ հարց է, և, իհարկե, այն համալիր մոտեցում է պահանջում։ Այս պայմաններում Ռուսաստանը պատրաստ կլինի ևս մեկ տարի պահպանել քանակական սահմանափակումները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ–ն համապատասխան դիրքորոշում և համապատասխան որոշում կայացնի», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի ժամկետի լրանալու մասին՝ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ նման փաստաթղթերի բացակայությունը լի է լուրջ վտանգներով։
«Մենք իսկապես գտնվում ենք այնպիսի իրավիճակի շեմին, երբ կարող ենք մնալ առանց կայունությունն ու անվտանգությունը կարգավորող որևէ երկկողմ փաստաթղթի, ինչը, իհարկե, լի է մեծ վտանգներով ամբողջ աշխարհում տիրող գլոբալ իրավիճակի տեսանկյունից։ Սա բազմիցս նշվել է, բայց որևէ առարկայական քննարկում չի եղել», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մեկ տարի պահպանել պայմանագրով սահմանված քանակական սահմանափակումները, սակայն դա ԱՄՆ-ի կողմից հայելային դիրքորոշում է պահանջում։ Եթե դա տեղի չունենա, ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։ Նրա խոսքով՝ նախքան քննարկմանը վերադառնալը պետք է հասկանալ, թե ինչի են հավակնում այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես հաշվի առնել նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր հարվածային ներուժը: Պայմանագրին ՌԴ-ի մասնակցության դադարեցման մասին պաշտոնական նոտան ԱՄՆ-ին փոխանցվել է փետրվարի 28-ին:
2023-ի հունիսի սկզբին, որպես հակաքայլ, Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցնում է իր ռազմավարական սպառազինության կարգավիճակի և գտնվելու վայրի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղեկատվության փոխանցումը, ինչը նախատեսված է պայմանագրով, ապա հետ է կանչել պայմանագրի շրջանակներում ստուգումներ անցկացնելու համար ՌԴ մասնագետներին տրված վիզաները և հայտարարել նորերը չտրամադրելու մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ-ին հեռաչափական տեղեկատվության տրամադրման դադարեցման մասին, որը վերաբերում է ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, ինչպես նաև սուզանավերից բալիստիկ հրթիռների արձակմանը: