00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոմանոս Պետրոսյանը գտել է Երևանում հովհարային անջատումների մեղավորին ու ազատել աշխատանքից

© SputnikՀոսանքազրկում Դավթաշենում
Հոսանքազրկում Դավթաշենում - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2025
Բաժանորդագրվել
Պաշտոնական գրություն է հասցեագրվել կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19–ին Երևանի Կենտրոնում տեղի ունեցած ոչ պլանային հոսանքազրկումների համար աշխատանքային պարտականություններում թերացած պաշտոնյան ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Սեպտեմբերի 19–ին Փոքր Կենտրոնն ամբողջությամբ հոսանքազրկվել էր, ինչի հետևանքով չէին աշխատում լուսացույցները, քաղաքում 10–բալանոց խցանում էր։ Հոսանքազրկվել էր նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որի ֆիլհարմոնիկ դահլիճում նվագախումբը հեռախոսների լույսերի ներքո էր փորձում նվագել։ Համերգի մեկնարկից մոտ կես ժամ անց Օպերայի շենքում էլեկտրաէներգիան վերականգնվեց։
Նշենք, որ սեպտեմբերի 20–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 22–ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ–ում նոր ազատումներ կլինեն, որոնք կապված են Երևանում գրանցված հոսանքազրկումների հետ։
Ինչո՞ւ է Եռաբլուրում խաթարվել էլեկտրամատակարարումը. ՀԷՑ–ի պարզաբանումը
«Կապալառու ընկերությանը ներկայացվել է վնասի փոխհատուցման նախապահանջ»,–գրել է Պետրոսյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:
Անձրևաջրերի ներթափանցման պատճառ է հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որն իրականացվում էր կապալառու ընկերություններից մեկի կողմից:
«Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին «ՀԷՑ» ՓԲԸ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, ով ցուցաբերելով անգործություն՝ ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին։ «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական գրություն է հասցեագրվել կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:
Նշվում է, որ անջատումը տևել է ընդհանուր 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում:
Լրահոս
0