https://arm.sputniknews.ru/20250923/hajtni-en-ajs-tarva-voske-gndaki-mrcanakakirnery-93774061.html
Հայտնի են այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակակիրները
Հայտնի են այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակակիրները
Sputnik Արմենիա
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել այս տարի կյանքից հետացած ֆուտբոլիստներին։ 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T12:19+0400
2025-09-23T12:19+0400
2025-09-23T12:33+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
ոսկե գնդակ
մրցանակաբաշխություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/17/93774978_0:166:1600:1066_1920x0_80_0_0_758fb0bb5b11639dd55b5661e71e28dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երեկ ուշ երեկոյան Փարիզի «Շատլե» թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի են դարձել ֆուտբոլային աշխարհի տարվա լավագույնների անունները։«Ոսկե գնդակի» գլխավոր մրցանակակիր է դարձել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Ի դեպ, սա ֆուդբոլիստի կարիերայում առաջին «Ոսկե գնդակն» է։«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին էլ կանանց պայքարում դարձավ լավագույնը։ Նա այս մրցանակին է արժանանում երրորդ անգամ։ Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող 18-ամյա Լամին Յամալը, իսկ կանանց մրցապայքարում այս տիտղոսը նվաճել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան 19-ամյա Վիկի Լոպեսը։«Արսենալի» կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։ Տղամարդկանց անվանակարգում լավագույնը դարձել է «Պարի Սեն-Ժերմենը»՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման 2024/25 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին՝ ճանաչվելով աշխարհի լավագույն դարպասապահ: Կանանց ֆուտբոլում 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Չելսիի» խաղացող Հանա Հեմփթոնը:«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Դիոգու Ժոտային և Դենիս Լոուին: Հուլիսի 3-ին 28-ամյա Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում, իսկ Դենիս Լոուն կյանքից հեռացել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ 84 տարեկանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/17/93774978_120:0:1541:1066_1920x0_80_0_0_6b6e8f8a4a932d8dafa4dd4dd19b4929.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ոսկե գնդակ, մրցանակաբաշխություն
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ոսկե գնդակ, մրցանակաբաշխություն
Հայտնի են այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակակիրները
12:19 23.09.2025 (Թարմացված է: 12:33 23.09.2025) «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել այս տարի կյանքից հետացած ֆուտբոլիստներին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երեկ ուշ երեկոյան Փարիզի «Շատլե» թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտնի են դարձել ֆուտբոլային աշխարհի տարվա լավագույնների անունները։
«Ոսկե գնդակի» գլխավոր մրցանակակիր է դարձել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Ի դեպ, սա ֆուդբոլիստի կարիերայում առաջին «Ոսկե գնդակն» է։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին էլ կանանց պայքարում դարձավ լավագույնը։ Նա այս մրցանակին է արժանանում երրորդ անգամ։
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող 18-ամյա Լամին Յամալը, իսկ կանանց մրցապայքարում այս տիտղոսը նվաճել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան 19-ամյա Վիկի Լոպեսը։
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դարձավ պատմության մեջ երկրորդ մարզիչը, որը արժանացավ Յոհան Կրոյֆի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին։
«Արսենալի» կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։ Տղամարդկանց անվանակարգում լավագույնը դարձել է «Պարի Սեն-Ժերմենը»՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման 2024/25 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է Լև Յաշինի անվան մրցանակին՝ ճանաչվելով աշխարհի լավագույն դարպասապահ: Կանանց ֆուտբոլում 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Չելսիի» խաղացող Հանա Հեմփթոնը:
«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Դիոգու Ժոտային և Դենիս Լոուին: Հուլիսի 3-ին 28-ամյա Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում, իսկ Դենիս Լոուն կյանքից հեռացել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ 84 տարեկանում: