https://arm.sputniknews.ru/20250923/mirzvojann-u-bajramvovy-nju-jvorqum-qnnarkel-en-khaghaghutjan-orakargi-arajmghman-qajlery-93769337.html
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման քայլերը
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման քայլերը
Sputnik Արմենիա
Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ։ 23.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-23T10:25+0400
2025-09-23T10:25+0400
2025-09-23T10:29+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
նիկոլ փաշինյան
ջեյհուն բայրամով
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/17/93769174_0:0:2200:1239_1920x0_80_0_0_d67aaf6ef3e010630f8376b89dc615af.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ որ սեպտեմբերի 22-ին կայացած հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ՝ հենվելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։Նախորդ անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են կրկին ԱՄՆ–ում, իսկ օգոստոսի 12–ին հեռախոսազրույց են ունեցել։Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/17/93769174_135:0:2091:1467_1920x0_80_0_0_b6ed78b94c38050b4ec76da23f1a3134.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, նիկոլ փաշինյան, ջեյհուն բայրամով, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, նիկոլ փաշինյան, ջեյհուն բայրամով, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման քայլերը
10:25 23.09.2025 (Թարմացված է: 10:29 23.09.2025) Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որ սեպտեմբերի 22-ին կայացած հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ՝ հենվելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։
Նախորդ անգամ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են կրկին ԱՄՆ–ում, իսկ օգոստոսի 12–ին
հեռախոսազրույց են ունեցել։
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։