https://arm.sputniknews.ru/20250922/ukrainaji-zun-gishery-gndakvotsel-e-dvonecky-kan-tuzhatsner-93731058.html
Ուկրաինայի ԶՈւ–ն գիշերը գնդակոծել է Դոնեցկը. կան տուժածներ
Ուկրաինայի ԶՈւ–ն գիշերը գնդակոծել է Դոնեցկը. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Շրջանը հարձակման էր ենթարկվել հարվածային անօդաչուներով, հինգ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է վնասվել։ 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T10:43+0400
2025-09-22T10:43+0400
2025-09-22T10:57+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/17/78633871_0:171:3031:1876_1920x0_80_0_0_2fb266c76f4f6d6a00c051b9f738e712.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի գիշերային հրետակոծության հետևանքով երկու մարդ է տուժել, տներ և առևտրային օբյեկտներ են վնասվել։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։Ավելի ուշ նա նշել է, որ շրջանը հարձակման է ենթարկվել հարվածային անօդաչուներով, ինչի հետևանքով միջին ծանրության վնասվածքներ են ստացել 2006 թվականին ծնված մի երիտասարդ և 1992 թվականին ծնված մի տղամարդ, վնասվել են հինգ բնակելի տներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։ՀՕՊ–ը 114 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 10 մարզի, Ազովի և Սև ծովերի երկնքում. ՌԴ ՊՆՌուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/17/78633871_151:0:2882:2048_1920x0_80_0_0_28a62cdaed903026a30a28257f156b37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Ուկրաինայի ԶՈւ–ն գիշերը գնդակոծել է Դոնեցկը. կան տուժածներ
10:43 22.09.2025 (Թարմացված է: 10:57 22.09.2025) Շրջանը հարձակման էր ենթարկվել հարվածային անօդաչուներով, հինգ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի գիշերային հրետակոծության հետևանքով երկու մարդ է տուժել, տներ և առևտրային օբյեկտներ են վնասվել։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Կույբիշևսկի շրջանի գիշերային հրետակոծության հետևանքով բնակելի տներ, ինչպես նաև առևտրային օբյեկտներ են վնասվել Բակինսկի Կոմիսարների փողոցում և Տրուդովիե ռեզերվի պողոտայում։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ է տուժել»,– գրել է ԿուլեմզինըTelegram–ի իր ալիքում։
Ավելի ուշ նա նշել է, որ շրջանը հարձակման է ենթարկվել հարվածային անօդաչուներով, ինչի հետևանքով միջին ծանրության վնասվածքներ են ստացել 2006 թվականին ծնված մի երիտասարդ և 1992 թվականին ծնված մի տղամարդ, վնասվել են հինգ բնակելի տներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։