00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա միակ ճանապարհն է. Պեսկովը՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության լուծման մասին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2025
Բաժանորդագրվել
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն այսօր գտնվում է իր ամենասուր և ողբերգական փուլում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության երկպետական լուծման օգտին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հավատարիմ ենք մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բանաձևերին և միջազգային դիրքորոշմանը՝ պաղեստինա-իսրայելական խնդիրը երկու պետությունների մոտեցման հիման վրա լուծելու հնարավորության վերաբերյալ։ Հետևաբար, մեր այդ մոտեցումն անփոփոխ է», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ սա միակ հնարավոր ճանապարհն է այս բարդ և արմատացած հակամարտությունը լուծելու համար։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն այսօր ապրում է իր ողջ պատմության մեջ, թերևս, ամենասուր փուլը։ Եվ ամենաողբերգական», – ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։
Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան ճանաչել են Պաղեստինի պետությունը
Սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հայտարարեց Լոնդոնի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու մասին: Նմանատիպ հայտարարություններ արեցին նաև Ավստրալիայի և Կանադայի իշխանությունները: Պաղեստին պետությունը ճանաչելու իրենց մտադրության մասին արևմտյան մի շարք երկրների հայտարարությունները դատապարտեցին Իսրայելը և ԱՄՆ–ն։
Լրահոս
0