00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մաս է․ Ռուբինյան

© Sputnik / Aram NersesyanՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մաս է․ Ռուբինյան
ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մաս է․ Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2025
ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մաս է․ Ռուբինյան
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակը ներկայացրեց վերջին զարգացումները Հարավային Կովկասում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է, և մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը։
Այսօր «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման խոսքում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանն արդեն 4-րդ անգամ է հյուրընկալում այս սեմինարը, որը մեզ հիշեցնում է՝ այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս։
ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունը երկրի անկախության ամրապնդմանը նպաստող հարթակ է․ Անդրանիկ Քոչարյան
«Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին՝ բերելով անհամար զոհեր ու տառապանքներ։ Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների, ՀՀ-ն նույնպես հարմարվում է նոր իրողություններին՝ հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարևանների հետ կայուն ապրելու ձգտումներին»,- նշեց Ռուբինյանը։
Նա ներկայացրեց վերջին զարգացումները Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանագծման ու սահմանազատման ընթացքը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այլն։
«Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտություններն ու կառուցելու խաղաղ և բարիդրացիական ապագա, մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունն ու այն վերածել կայունության և զարգացման պատմական իրականության»,- նշեց Ռուբինյանը։
Նա ներկայացրեց նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը գործընթացը՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։
«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրորություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ տասնամյակներ շարունակ ՀՀ անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել։ Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարությունն աշխատում է դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ։
«Քաղաքական, տնտեսական և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ և բարիդրացիական հարաբերություններ և համագործակցություն բոլոր կողմերի հետ»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ հենց այդ հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը մեծ աշխատանք է տանում նաև Եվրամիության հետ։
Լրահոս
0