https://arm.sputniknews.ru/20250922/khaghaghutjan-pajamanagri-stvoragrmany-khangarum-e-hh-sahmanadrutjuny-adrbejanci-pvordzaget-93750379.html
Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում է ՀՀ Սահմանադրությունը. ադրբեջանցի փորձագետ
Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում է ՀՀ Սահմանադրությունը. ադրբեջանցի փորձագետ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի պատվիրակի խոսքով` Ադրբեջանի սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ Հայաստանից։ 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T15:13+0400
2025-09-22T15:13+0400
2025-09-22T15:52+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
փորձագետ
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93745825_0:0:801:450_1920x0_80_0_0_d354a85bfdbe4af75d83fe72df2d5d55.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայամանգրի ստորագրմանը խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որով Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից։ Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարից հետո Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը պատասխանելով այն հարցին, թե ինչու Վաշինգտոնում երկու երկրների միջև պայմանագիրը ոչ թե վերջնական ստորագրվեց, այլ նախաստորագրվեց, ինչն է Ադրբեջանին հետ պահում և արդյոք Ադրբեջանը տարածքային պահանջ ունի Հայաստանի Հանրապետությունից։Նրա խոսքով` չնայած երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, ՀՀ Սահմանադրությունն այլ բան է ասում։«Այսինքն, այդպես ստեղծվում է պոտենցիալ իրավական հիմքեր խաղաղության պայմանագրի չստորագրման համար»,–ասաց Մուրադովը։Լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կան տարածքային պահանջներ Հայաստանից, ինչու այդ դեպքում չի գործում փոխադարձության սկզբունք, նա պատասխանեց` Ադրբեջանի սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ Հայաստանից։Հարցին, որ եթե Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղություն կնքել, արդյոք պատրաստվում է որպես խաղաղության ժեստ վերադարձնել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին, ադրբեջանցի փորձագետը պատասխանեց, որ շատ դետալներ չի կարող հայտնել։ Միայն ընդգծեց, որ դեռևս քննություն է ընթանում, կան մեղադրյալներ, որոնք օրենք են խախտել, այդ պատճառով էլ Բաքվում են պահվում։Ըստ Մուրադովի` երկու երկրների հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Կարևորն այն է, որ երկու ժողովուրդներն էլ դեմ են հակամարտությանը և պատրաստակամ են սկսել հարաբերությունների նորմալացման գործընթացը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93745825_57:0:657:450_1920x0_80_0_0_0c2fecb23b9a1e231d2072626cc46334.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, փորձագետ, խաղաղության պայմանագիր, видео
հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, փորձագետ, խաղաղության պայմանագիր, видео
Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում է ՀՀ Սահմանադրությունը. ադրբեջանցի փորձագետ
15:13 22.09.2025 (Թարմացված է: 15:52 22.09.2025) Ադրբեջանի պատվիրակի խոսքով` Ադրբեջանի սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայամանգրի ստորագրմանը խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որով Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից։ Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարից հետո Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը պատասխանելով այն հարցին, թե ինչու Վաշինգտոնում երկու երկրների միջև պայմանագիրը ոչ թե վերջնական ստորագրվեց, այլ նախաստորագրվեց, ինչն է Ադրբեջանին հետ պահում և արդյոք Ադրբեջանը տարածքային պահանջ ունի Հայաստանի Հանրապետությունից։
Նրա խոսքով` չնայած երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, ՀՀ Սահմանադրությունն այլ բան է ասում։
«Այսինքն, այդպես ստեղծվում է պոտենցիալ իրավական հիմքեր խաղաղության պայմանագրի չստորագրման համար»,–ասաց Մուրադովը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կան տարածքային պահանջներ Հայաստանից, ինչու այդ դեպքում չի գործում փոխադարձության սկզբունք, նա պատասխանեց` Ադրբեջանի սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ Հայաստանից։
«Արևմտյան Ադրբեջան ասելով մենք նկատի ունենք, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում ենք և հարգում ենք։ Արևմտյան Ադրբեջանը ավելի շատ ՀԿ է, որը սպասարկում է ժողովրդի շահերը։ Դա ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, որովհետև մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն»,–ասաց նա։
Հարցին, որ եթե Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղություն կնքել, արդյոք պատրաստվում է որպես խաղաղության ժեստ վերադարձնել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին, ադրբեջանցի փորձագետը պատասխանեց, որ շատ դետալներ չի կարող հայտնել։ Միայն ընդգծեց, որ դեռևս քննություն է ընթանում, կան մեղադրյալներ, որոնք օրենք են խախտել, այդ պատճառով էլ Բաքվում են պահվում։
Ըստ Մուրադովի` երկու երկրների հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Կարևորն այն է, որ երկու ժողովուրդներն էլ դեմ են հակամարտությանը և պատրաստակամ են սկսել հարաբերությունների նորմալացման գործընթացը։