https://arm.sputniknews.ru/20250922/irani-mijukajin-tsragri-shurj-vetshi-lutsmann-ughghvats-janqery-bard-pulum-en-grvossi-93764619.html
Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծմանն ուղղված ջանքերը բարդ փուլում են. Գրոսսի
Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծմանն ուղղված ջանքերը բարդ փուլում են. Գրոսսի
Sputnik Արմենիա
Նյու Յորքում շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 29–ին: 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T21:48+0400
2025-09-22T21:48+0400
2025-09-22T21:49+0400
ռաֆայել գրոսի
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac87e8f12994f6ce94f67ac3f9b98e61.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը բարդ փուլում են։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, AFP գործակալությանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, հայտնել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցով քվեարկության ֆոնին:Նա հավելել է, որ Նյու Յորքում շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 29–ին, նաև հայտարարել է շաբաթվա ընթացքում ևս մի քանի հանդիպում կլինի։Ավելի վաղ Իրանը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման դեպքում կչեղարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ սեպտեմբերին ձեռք բերված համաձայնագիրը, որը կողմերի փոխգործակցության շրջանակ է մշակում իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, ինչպես նաև հաշվի է առնում Իրանի ներքին օրենքները, որոնք կապված են ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ անվստահության հետ:Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչներն արտաքսվել են երկրից։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու պետության որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշել են միջուկային օբյեկտների և ատոմագետ գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված էր ՄԱԳԱՏԷ-ի և Գրոսսիի հասցեին Իրանի քննադատության հետ՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին անգործության համար:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1508:1130_1920x0_80_0_0_a453801b28e84673c121f7b07b6c55e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային զենք
ռաֆայել գրոսի, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային զենք
Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծմանն ուղղված ջանքերը բարդ փուլում են. Գրոսսի
21:48 22.09.2025 (Թարմացված է: 21:49 22.09.2025) Նյու Յորքում շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 29–ին:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի լուծման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը բարդ փուլում են։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, AFP գործակալությանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, հայտնել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցով քվեարկության ֆոնին:
«Ակնհայտ է, որ սա բավականին բարդ փուլ է։ Այս պահին մենք շատ բարդ իրավիճակի ենք բախվում»,-նշել է Գրոսին։
Նա հավելել է, որ Նյու Յորքում շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 29–ին, նաև հայտարարել է շաբաթվա ընթացքում ևս մի քանի հանդիպում կլինի։
Ավելի վաղ Իրանը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման դեպքում կչեղարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ սեպտեմբերին ձեռք բերված համաձայնագիրը, որը կողմերի փոխգործակցության շրջանակ է մշակում իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, ինչպես նաև հաշվի է առնում Իրանի ներքին օրենքները, որոնք կապված են ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ անվստահության հետ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչներն արտաքսվել են երկրից։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու պետության որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշել են միջուկային օբյեկտների և ատոմագետ գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված էր ՄԱԳԱՏԷ-ի և Գրոսսիի հասցեին Իրանի քննադատության հետ՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին անգործության համար: