https://arm.sputniknews.ru/20250922/erusaghemi-hajvoc-patriarqarani-nkatmamb-krkin-pvordzum-en-harker-sahmanel-93755369.html
Թել Ավիվը դատարանի միջոցով ճնշում է գործադրում Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա
Թել Ավիվը դատարանի միջոցով ճնշում է գործադրում Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա
Sputnik Արմենիա
Պատրիարքարանը հիշեցնում է՝ խնդիրը կարելի է լուծել արտադատական կարգով՝ քրիստոնյա եկեղեցիների հետ երկխոսելու համար իշխանությունների ստեղծած հատուկ կոմիտեի... 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T17:19+0400
2025-09-22T17:19+0400
2025-09-22T17:42+0400
երուսաղեմի հայոց պատրիարքարան
իսրայել
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000081_0:320:3072:2048_1920x0_80_0_0_36946c57aa6ba82431af70b36215b5b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի իշխանությունները ցանկանում են վերականգնել դատական ճնշումը Երուսաղեմի հայկական պատրիարքարանի և այլ քրիստոնեական եկեղեցիների վրա՝ դրանք համայնքային հարկով հարկելու նպատակով: Այս մասին ասվում է պատրիարքարանի՝ որոշումը վերանայելու խնդրանքով դիմումում, որը հրապարակվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ցանկանում են համայնքային հարկով հարկել: Դեռևս փետրվարին Երուսաղեմի քաղաքապետարանը պատրիարքարանին մեղադրել էր 1994 թվականից ի վեր իբր կուտակված հարկերը չվճարելու մեջ և այժմ ձգտում է բռնագրավել այն գույքը, որը դարեր շարունակ պատկանել է Հայ Առաքելական եկեղեցու թեմին:Այդ ժամանակ էլ իշխանությունները պատրիարքարանին տեղեկացրել են, որ հարկման հարցով դատական լսումներ չեն անցկացվի։ Պատրիարքարանը նման քայլն ընդունել է որպես արտադատական կարգով հարցը լուծելու ցանկություն՝ 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների միջև ստեղծված հանձնաժողովի միջոցով:Մինչդեռ իշխանությունները փոխելեն իրենց որոշումը և նոր լսումներ նշանակել սեպտեմբերի 29-ին։ Պատրիարքարանն արդեն հանրագիր Է ուղարկել իշխանություններին՝ խնդրելով չեղարկել այդ լսումները։Պատրիարքարանը կոչ է անում հարկի վերաբերյալ քննարկումները շարունակել ոչ թե միակողմանի վարչական ճնշման, այլ նշված կոմիտեի միջոցով, ուստի կրկին կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Աբելին և նշված կոմիտեի ղեկավար Ցախի Հանեգբիին սառեցնել բոլոր դատավարությունները և շարունակել արտադատական երկխոսությունը քրիստոնեական եկեղեցիների իրավունքների պաշտպանության համար:
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000081_341:0:3072:2048_1920x0_80_0_0_6be942d93279cf53c7f7adb38a15ce3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմի հայոց պատրիարքարան, իսրայել, հարկեր
երուսաղեմի հայոց պատրիարքարան, իսրայել, հարկեր
Թել Ավիվը դատարանի միջոցով ճնշում է գործադրում Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա
17:19 22.09.2025 (Թարմացված է: 17:42 22.09.2025) Պատրիարքարանը հիշեցնում է՝ խնդիրը կարելի է լուծել արտադատական կարգով՝ քրիստոնյա եկեղեցիների հետ երկխոսելու համար իշխանությունների ստեղծած հատուկ կոմիտեի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի իշխանությունները ցանկանում են վերականգնել դատական ճնշումը Երուսաղեմի հայկական պատրիարքարանի և այլ քրիստոնեական եկեղեցիների վրա՝ դրանք համայնքային հարկով հարկելու նպատակով: Այս մասին ասվում է պատրիարքարանի՝ որոշումը վերանայելու խնդրանքով դիմումում, որը հրապարակվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ցանկանում են համայնքային հարկով հարկել: Դեռևս փետրվարին Երուսաղեմի քաղաքապետարանը պատրիարքարանին մեղադրել էր 1994 թվականից ի վեր իբր կուտակված հարկերը չվճարելու մեջ և այժմ ձգտում է բռնագրավել այն գույքը, որը դարեր շարունակ պատկանել է Հայ Առաքելական եկեղեցու թեմին:
Այդ ժամանակ էլ իշխանությունները պատրիարքարանին տեղեկացրել են, որ հարկման հարցով դատական լսումներ չեն անցկացվի։ Պատրիարքարանը նման քայլն ընդունել է որպես արտադատական կարգով հարցը լուծելու ցանկություն՝ 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների միջև ստեղծված հանձնաժողովի միջոցով:
Մինչդեռ իշխանությունները փոխելեն իրենց որոշումը և նոր լսումներ նշանակել սեպտեմբերի 29-ին։ Պատրիարքարանն արդեն հանրագիր Է ուղարկել իշխանություններին՝ խնդրելով չեղարկել այդ լսումները։
«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Պատրիարքարանը կոչ է անում հարկի վերաբերյալ քննարկումները շարունակել ոչ թե միակողմանի վարչական ճնշման, այլ նշված կոմիտեի միջոցով, ուստի կրկին կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Աբելին և նշված կոմիտեի ղեկավար Ցախի Հանեգբիին սառեցնել բոլոր դատավարությունները և շարունակել արտադատական երկխոսությունը քրիստոնեական եկեղեցիների իրավունքների պաշտպանության համար: