00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
104 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից օգտվել է ավելի քան 4 հազար ՀՀ քաղաքացի․ Տիգրան Սարգսյան

Բաժանորդագրվել
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածում տեղադրվել է ավելի քան 700 հազար թափուր աշխատատեղ, իսկ աշխատանք փնտրելու և թափուր աշխատատեղեր լրացնելու նոր գործիքների մասին արդեն տեղեկացել է մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. 2025 թվականի փետրվարի դրությամբ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից օգտվել են ավելի քան 4 հազար աշխատանք փնտրողներ Հայաստանից և ավելի քան 1 հազար հայ գործատուներ: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սարգսյանը նաև հավելել է, որ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները զբաղեցրել են ավելի քան 500 թափուր աշխատատեղ:
Ընդհանուր առմամբ, «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածում տեղադրված է ավելի քան 700 հազար թափուր աշխատատեղ, իսկ աշխատանք փնտրելու և թափուր աշխատատեղեր լրացնելու նոր գործիքների մասին արդեն տեղեկացել է Հայաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի:
ԵԱԶԲ փոխնախագահի խոսքով, ներկայում բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը բանակցություններ է վարում տեղեկատվական համակարգերի հայկական գործակալության հետ հայկական կողմին ֆինանսավորում տրամադրելու հարցերի շուրջ՝ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակի արդիականացման և նոր ծառայությունների ներդրման նպատակով, որոնցով հետաքրքրված են Հայաստանի պետական կառույցները:
«Մենք բանակցություններ ենք վարում այդ թեմայի շուրջ, և մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ խորհրդակցություն ունեցանք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանի հետ։ Նրա հետ քննարկել ենք ոչ միայն այդ նախագիծը և ֆինանսավորման հայտը, այլև միաժամանակ այլ՝ այսօր պահանջարկ ունեցող նախագծեր», - ընդգծել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգողը։
Ինչպես նշել է Սարգսյանը, ԵԱԶԲ-ն իր աջակցության կարիք ունեցող նախագծերի վերաբերյալ պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի կառավարության հետ։
Լրահոս
0