https://arm.sputniknews.ru/20250922/amn-i-het-ankeghts-erkkhvosutjun-ev-vstahutjan-amrapndum-enq-spasum-chinastani-pvokhvarchapet-93759916.html
ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսություն և վստահության ամրապնդում ենք սպասում. Չինաստանի փոխվարչապետ
ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսություն և վստահության ամրապնդում ենք սպասում. Չինաստանի փոխվարչապետ
Sputnik Արմենիա
ՉԺՀ փոխվարչապետը հանդես է եկել տարաձայնությունները փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության հիման վրա լուծելու օգտին: 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T18:37+0400
2025-09-22T18:37+0400
2025-09-22T18:38+0400
չինաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_0:36:3055:1754_1920x0_80_0_0_b934f9749360b23bb6352c599baf1314.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանն ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսություն և վստահության ամրապնդում է ակնկալում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։Հանդիպումը կայացել է այսօր Պեկինի Ժողովրդական ժողովների տանը:Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ակտիվորեն փոխգործակցության ուղիներ կկառուցեն, կամրապնդեն երկխոսությունն ու շփումները, ինչպես նաև լավ դեր կխաղան երկու երկրների համատեղ զարգացման գործում:Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը սկսվել է փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների ներմուծման դեմ 10 տոկոս մաքսատուրք սահմանեց: Մարտին այն հասավ 20 տոկոսի, այնուհետև, մի քանի փոխադարձ քայլերից հետո, չինական ապրանքների նկատմամբ Միացյալ Նահանգների մաքսատուրքը հասավ 145 տոկոսի, իսկ ՉԺՀ-ում ԱՄՆ-ից մատակարարների համար՝ 125 տոկոսի։ Հետագայում կողմերը պայմանավորվեցին առևտրային տուրքերը մայիսի 14-ից 90 օրով իջեցնել մինչև 10 տոկոս: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար 10 տոկոս սակագին գանձել, իսկ ԱՄՆ-ն չինական արտադրանքից գանձում է 30 տոկոս, քանի որ շարունակում է գործել 20 տոկոս «ֆենտանիլային» տուրքը: Գարնան վերջին - ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_144:0:2875:2048_1920x0_80_0_0_873ad7b6ca789d554643050803e5d4b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ամն
ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսություն և վստահության ամրապնդում ենք սպասում. Չինաստանի փոխվարչապետ
18:37 22.09.2025 (Թարմացված է: 18:38 22.09.2025) ՉԺՀ փոխվարչապետը հանդես է եկել տարաձայնությունները փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության հիման վրա լուծելու օգտին:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Չինաստանն ԱՄՆ-ի հետ անկեղծ երկխոսություն և վստահության ամրապնդում է ակնկալում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումը կայացել է այսօր Պեկինի Ժողովրդական ժողովների տանը:
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը անկեղծ երկխոսություն կվարեն, կամրապնդեն վստահությունը և տարաձայնությունները կլուծեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև կնպաստեն չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների կայուն, առողջ և համաչափ զարգացմանը»,-հայտարարել է Հե Լիֆենը:
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ակտիվորեն փոխգործակցության ուղիներ կկառուցեն, կամրապնդեն երկխոսությունն ու շփումները, ինչպես նաև լավ դեր կխաղան երկու երկրների համատեղ զարգացման գործում:
Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը սկսվել է փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների ներմուծման դեմ 10 տոկոս մաքսատուրք սահմանեց: Մարտին այն հասավ 20 տոկոսի, այնուհետև, մի քանի փոխադարձ քայլերից հետո, չինական ապրանքների նկատմամբ Միացյալ Նահանգների մաքսատուրքը հասավ 145 տոկոսի, իսկ ՉԺՀ-ում ԱՄՆ-ից մատակարարների համար՝ 125 տոկոսի։ Հետագայում կողմերը պայմանավորվեցին առևտրային տուրքերը մայիսի 14-ից 90 օրով իջեցնել մինչև 10 տոկոս: Այսպիսով, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար 10 տոկոս սակագին գանձել, իսկ ԱՄՆ-ն չինական արտադրանքից գանձում է 30 տոկոս, քանի որ շարունակում է գործել 20 տոկոս «ֆենտանիլային» տուրքը: Գարնան վերջին - ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։