https://arm.sputniknews.ru/20250921/trampy-shnvorhavvorel-e-hajastani--ankakhutjan-34-rd-taredardzi-artiv-93719801.html
Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ
Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել օգոստոսի 8-ին հյուրընկալել Փաշինյանին։ 21.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-21T14:42+0400
2025-09-21T14:42+0400
2025-09-21T14:42+0400
դոնալդ թրամփ
նիկոլ փաշինյան
հայաստան
անկախության օր
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149855_0:75:1600:975_1920x0_80_0_0_4bdabade1b3ecaa6e701c8c161c3e62a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Թրամփը հիշեցրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել օգոստոսի 8-ին հյուրընկալել Փաշինյանին և միասին նշել խաղաղության ուղղությամբ արված նվաճումը։«Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։ Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր հայերին Անկախության օրվա առթիվ»,–նշել է ԱՄՆ նախագահը։1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149855_179:0:1600:1066_1920x0_80_0_0_71323ab85ab0bedcad64762b8c084c09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, հայաստան, անկախության օր, շնորհավորանք
դոնալդ թրամփ, նիկոլ փաշինյան, հայաստան, անկախության օր, շնորհավորանք
Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել օգոստոսի 8-ին հյուրընկալել Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և տրանզիտային ենթակառուցվածքները»,–նշված է ուղերձում։
Թրամփը հիշեցրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել օգոստոսի 8-ին հյուրընկալել Փաշինյանին և միասին նշել խաղաղության ուղղությամբ արված նվաճումը։
«Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։ Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր հայերին Անկախության օրվա առթիվ»,–նշել է ԱՄՆ նախագահը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։