00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

© POOL / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարները հույս են հայտնել երկկողմ մակարդակում և ԵԱՏՄ ու ԱՊՀ ձևաչափերում հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանի վարչապետին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակում ասվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա:
«Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Նա մաղթել է Փաշինյանին առողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում։
Միխայիլ Միշուստինը նաև երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել:
«Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին», - նշել է Միշուստինը:
Նշենք, որ Փաշինյանին շնորհավորանքներ են հղել նաև ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սերդար Բերդիմուհամեդովը, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, Բուլղարիայի և Մոլդովայի վարչապետներ Ռոսեն Ժելյազկովը և Դորին Ռեչանը:
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Լրահոս
0