https://arm.sputniknews.ru/20250921/putiny-ev-mishustiny-shnvorhavvorel-en-pashinjanin-hajastani-ankakhutjan-orva-artiv-93715273.html
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարները հույս են հայտնել երկկողմ մակարդակում և ԵԱՏՄ ու ԱՊՀ ձևաչափերում հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ: 21.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-21T11:57+0400
2025-09-21T11:57+0400
2025-09-21T11:57+0400
միխայիլ միշուստին
վլադիմիր պուտին
հայաստան
անկախության օր
նիկոլ փաշինյան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/15/93714303_0:161:3071:1888_1920x0_80_0_0_d984aa2f9f119481fbee417f5edbb631.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանի վարչապետին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակում ասվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա:Նա մաղթել է Փաշինյանին առողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում։Միխայիլ Միշուստինը նաև երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել:Նշենք, որ Փաշինյանին շնորհավորանքներ են հղել նաև ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սերդար Բերդիմուհամեդովը, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, Բուլղարիայի և Մոլդովայի վարչապետներ Ռոսեն Ժելյազկովը և Դորին Ռեչանը:1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/15/93714303_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5c623efabc5defcaa2e2417ce2c8e588.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, վլադիմիր պուտին, հայաստան, անկախության օր, նիկոլ փաշինյան, շնորհավորանք
միխայիլ միշուստին, վլադիմիր պուտին, հայաստան, անկախության օր, նիկոլ փաշինյան, շնորհավորանք
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Ռուսաստանի ղեկավարները հույս են հայտնել երկկողմ մակարդակում և ԵԱՏՄ ու ԱՊՀ ձևաչափերում հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանի վարչապետին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակում ասվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա:
«Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Նա մաղթել է Փաշինյանին առողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում։
Միխայիլ Միշուստինը նաև երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել:
«Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին», - նշել է Միշուստինը:
Նշենք, որ Փաշինյանին շնորհավորանքներ են հղել նաև ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սերդար Բերդիմուհամեդովը, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, Բուլղարիայի և Մոլդովայի վարչապետներ Ռոսեն Ժելյազկովը և Դորին Ռեչանը:
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։