00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը բացատրեց, թե ինչու է ասել` Արցախը Հայաստան է, և վերջ

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրենք հանել են Հայաստանի վրա կապված 1000–ամյա անեծքը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ բացատրեց, թե ինչու է 2019 թ–ին ասել` Արցախը Հայաստան է, և վերջ:
«Այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։ Իսկ հարց է ծագում, ինչի հիմա հայրենասեր չե՞մ։ Իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ։ Ո՛չ ավելի, ո՛չ պակաս... Հիմա ինչպես լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Պատճառը հայրենասիրության մոդելն է, բանաձևը»,– հայտարարեց նա։
Փաշինյանը հավելեց, որ հիմա հայրենասեր է Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, իսկ 2019-ին հայրենասեր է եղել այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Ըստ նրա` այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ` այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր, որը մեծամասամբ հենվել է 1940-ից 1980-ական թվականներին ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա։
«Մեր մեծերը, իհարկե, մեծ ջանք են դրել ու բազմաթիվ օրգանիկ, մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձևակերպել այդ գործերում, բայց այդ ամենն ի վերջո ուզենք–չուզենք պարփակված է եղել Խորհրդային Միության գլավլիտով։ Գլավլիտը մի կազմակերպություն էր, որը գրաքննում էր բոլոր ելույթները, թերթերի բոլոր հրապարակումները, բոլոր գրքերը, նկարները, ֆիլմերը, ամբողջ բովանդակությունը, և այն, ինչը չէր անցնում այդ գլավլիտի քավարանով, չէր հրապարակվում։ Հետևաբար այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, այդ բոլոր ստեղծագործությունները և խոսույթները ձևավորվել են գլավլիտի պայմաններում և հետևաբար առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ԽՍՀՄ քաղաքականությունը հայրենասիրությունը Հայաստանից դուրս է հանել, տարել հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, բայց ոչ երբեք Հայաստան, որովհետեւ այդպես անկախ, ինքնիշխան պետություն դառնալու միտում է եղել։ Իսկ այսօրվա իշխանությունը, ըստ նրա, քանդել է իրական պետության ռազմավարությունը անհնարին դարձնող այդ հանգույցը։ Դրա համար էլ իրենց մեղադրում են քանդելու մեջ։
«Մեզ մեղադրում են քանդելու մեջ, բայց մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված 1000–ամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ստեփանակերտում 2019թ–ի օգոստոսի 5–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռազմավարական նպատակադրումներ և խնդիրներ ունենք, որոնք ՀՀ–ն պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։ Պետք է կարողանանք ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, ստեղծել 1 մլն 500 000 աշխատատեղ, լուծել 2 500 000 մարդու աշխատանքի հարցը և վերացնել աղքատությունը... Համոզված եմ, որ ձեզանից շատերը հիմա հարցնում են` իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը մեկն է` Արցախը Հայաստան է, և վերջ»:
Լրահոս
0