https://arm.sputniknews.ru/20250919/samvel-shahramanjany-meknabanel-e-arcakhum-haj-tghamardun-dzerbakalelu-lury-93619142.html
Սամվել Շահրամանյանը մեկնաբանել է Արցախում հայ տղամարդուն ձերբակալելու լուրը
Սամվել Շահրամանյանը մեկնաբանել է Արցախում հայ տղամարդուն ձերբակալելու լուրը
Sputnik Արմենիա
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով փորձել է մոտենալ միջոցառման անցկացման... 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T11:27+0400
2025-09-19T11:27+0400
2025-09-19T11:27+0400
արցախ
ադրբեջան
սամվել շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93454091_27:0:957:523_1920x0_80_0_0_6767c6399811e08b70743d1dedcb82bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեկնաբանեց ադրբեջանցի ոստիկանների կողմից հայազգի Կարեն Ավանեսյանին ձերբակալելու լուրը։Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով փորձել է մոտենալ միջոցառման անցկացման վայր։ Ձերբակալության ժամանակ Կարեն Ավանեսյանն իբր երեք նռնակ է նետել ու կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակի ժամանակ նա վիրավորվել է։Նա այլ մեկնաբանություններ չտվեց` նշելով, որ հստակ տեղեկություններ չունի, միայն կարող է ասել, որ Կարեն Ավանեսյան անունով անձնավորություն կա, որը մի քանի հայրենակիցների հետ որոշել էր մնալ Արցախում։Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն. հայ ընդդիմադիր գործիչները` Արցախում հայի ձերբակալության մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93454091_0:0:698:523_1920x0_80_0_0_916bfcd6cc421b20d106a7a1b647e4e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, սամվել շահրամանյան
արցախ, ադրբեջան, սամվել շահրամանյան
Սամվել Շահրամանյանը մեկնաբանել է Արցախում հայ տղամարդուն ձերբակալելու լուրը
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով փորձել է մոտենալ միջոցառման անցկացման վայր։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեկնաբանեց ադրբեջանցի ոստիկանների կողմից հայազգի Կարեն Ավանեսյանին ձերբակալելու լուրը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով փորձել է մոտենալ միջոցառման անցկացման վայր։ Ձերբակալության ժամանակ Կարեն Ավանեսյանն իբր երեք նռնակ է նետել ու կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակի ժամանակ նա վիրավորվել է։
«Եթե նման դեպք տեղի է ունեցել, ուրեմն այդ անձնավորությանը հասցրել են այդ իրավիճակին, ու ինքը ստիպված էր գնալ նման քայլի»,– Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Շահրամանյանը։
Նա այլ մեկնաբանություններ չտվեց` նշելով, որ հստակ տեղեկություններ չունի, միայն կարող է ասել, որ Կարեն Ավանեսյան անունով անձնավորություն կա, որը մի քանի հայրենակիցների հետ որոշել էր մնալ Արցախում։