00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել ՌԴ–ի նկատմամբ 19-րդ փաթեթի շրջանակում

© AP Photo / Virginia MayoԵվրամիության դրոշներ
Եվրամիության դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2025
Բաժանորդագրվել
Ցանկում ընդգրկված են մոտ 45 ընկերություններ Ռուսաստանից և այլ երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթ կիրառելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ սահմանափակումները կվերաբերեն ֆինանսական հատվածին, ծովային փոխադրումներին և մի շարք ընկերությունների։
Նախագծի համաձայն՝ պատժամիջոցները կարող են տարածվել ռուսական և արտասահմանյան բանկերի, ինչպես նաև 118 նավերի վրա, որոնց կասկածում են ռուսական նավթ տեղափոխելու մեջ: Հնարավոր սահմանափակումները կվերաբերեն նաև կրիպտոարժութային ծառայություններին, որոնք ապահովում են հաշվարկների իրականացումը պատժամիջոցների տակ գտնվող կառույցների համար։
Բացի այդ, ցանկում ընդգրկված են մոտ 45 ընկերություններ Ռուսաստանից և այլ երկրներից։ Էստոնիայի ԱԳ նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ դրանք ուղղակի կամ անուղղակի օգնություն են ցուցաբերել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին:
ԵՀ-ն նաև առաջարկել է արագացնել ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումից լիովին հրաժարվելու գործընթացը մինչև 2027 թվականի սկիզբը և է՛լ ավելի նվազեցնել նավթի գնային շեմը՝ հասցնելով մեկ բարելի դիմաց 47,6 դոլարի: Դիտարկվում է ռուսական նավթային ընկերությունների հետ գործարքների արգելքը, ինչպես նաև պատժամիջոցներ երրորդ երկրների ընկերությունների դեմ, որոնք շարունակում են ռուսական հումք գնել և վերամշակել: Փաստաթղթում նշվում են նաև ռուսական, հնդկական և չինական ձեռնարկությունների համար արտահանման վերահսկողության ուժեղացմանն ուղղված միջոցառումները և մի շարք քիմիական նյութերի, մետաղների, հանքաքարերի և աղերի մատակարարման սահմանափակումները:
Առանձին կետով առաջարկվում է ընդլայնել պատժամիջոցները ռուսական «Միր» վճարային համակարգի նկատմամբ։ Եվրամիությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը ֆինանսական հոսքերի նկատմամբ և կանխել միջնորդների օգնությամբ սահմանափակումների շրջանցումը։
Զուգահեռաբար ԱՄՆ-ում նոր օրինագիծ է պատրաստվում։ Կոնգրեսի Սենատը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման զգալի ուժեղացման նախաձեռնությունը, ներառյալ այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումները: Դեմոկրատ սենատոր Ջին Շահինն ընդգծել է, որ ռուսական նավթի տեղափոխման գործում ներգրավված նավերը սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Լրահոս
0