https://arm.sputniknews.ru/20250919/hhn-ajakcum-e-ghazakhstanic-hajastan-ertughvov-transpvortajin-ughi-steghtselu-nakhagtsin-93636108.html
ՀՀ–ն աջակցում է Ղազախստանից Հայաստան երթուղով տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին
ՀՀ–ն աջակցում է Ղազախստանից Հայաստան երթուղով տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին
Sputnik Արմենիա
Նիստի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային... 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T15:28+0400
2025-09-19T15:28+0400
2025-09-19T15:29+0400
մհեր գրիգորյան
ղազախստան
հայաստան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/22/56/225616_0:125:1200:800_1920x0_80_0_0_ef8c0acea9ce61715ca1c5d9c6ef51ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում (հեռավար ձևաչափով), որին մասնակցել է նաև Ղազախստանի փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում:ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը` այդ թվում ԵԱՏՄ համագործակցության շրջանկաներում և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլոտում չիրացված մեծ ներուժը:Գրիգորյանն ընդգծել է, որ զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։Նա հավելել է, որ միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար հատկապես կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում։Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրըԳրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/22/56/225616_133:0:1200:800_1920x0_80_0_0_6df1afc4fb18739311a439336e217887.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, ղազախստան, հայաստան, ճանապարհ
մհեր գրիգորյան, ղազախստան, հայաստան, ճանապարհ
ՀՀ–ն աջակցում է Ղազախստանից Հայաստան երթուղով տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին
15:28 19.09.2025 (Թարմացված է: 15:29 19.09.2025) Նիստի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին։ Ինչպես հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում (հեռավար ձևաչափով), որին մասնակցել է նաև Ղազախստանի փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը` այդ թվում ԵԱՏՄ համագործակցության շրջանկաներում և ընդգծել առևտրատնտեսական գործընկերության ոլոտում չիրացված մեծ ներուժը:
Գրիգորյանն ընդգծել է, որ զուգահեռաբար Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։
«Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ»,-նշել է ՀՀ փոխվարչապետը։
Նա հավելել է, որ միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար հատկապես կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում։
Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ղազախստանը կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև վստահության, հարգանքի և բարեկամության վրա։