https://arm.sputniknews.ru/20250919/hh-nakhagahy-petakan-pargevner-ev-zinvvorakan-kvochumner-e-shnvorhel-93639470.html
ՀՀ նախագահը պետական պարգևներ և զինվորական կոչումներ է շնորհել
ՀՀ նախագահը պետական պարգևներ և զինվորական կոչումներ է շնորհել
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։ 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T16:53+0400
2025-09-19T16:53+0400
2025-09-19T16:56+0400
մեդալ
հայաստան
անկախության օր
գեներալ
կոչում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89479727_0:0:1600:901_1920x0_80_0_0_e0649f1180cc58a63ceb7b78962c04be.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով պետական պարգևներ և զինվորական կոչումներ է շնորհել։ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Հարությունյանը։Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) Գրիգոր Մնոյանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արամ Առաքելյանը։Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Արթուր Մելիքյանը, հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը, հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը։Մխիթար Գոշի մեդալով պարգրատրվել են նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը, սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը և գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Հովհաննիսյանը։Երախտագիտության մեդալով պարգևատրվել են վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմակյանը և հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը, «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Կաբլանյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89479727_81:0:1502:1066_1920x0_80_0_0_1d3bf1dbc58aea2f3885ffd0606ba996.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեդալ, հայաստան, անկախության օր, գեներալ, կոչում
մեդալ, հայաստան, անկախության օր, գեներալ, կոչում
ՀՀ նախագահը պետական պարգևներ և զինվորական կոչումներ է շնորհել
16:53 19.09.2025 (Թարմացված է: 16:56 19.09.2025) Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով պետական պարգևներ և զինվորական կոչումներ է շնորհել։
ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։
Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Հարությունյանը։
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
առաջարկությունները` Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) Գրիգոր Մնոյանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արամ Առաքելյանը։
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Արթուր Մելիքյանը, հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը, հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը։
Մխիթար Գոշի մեդալով
պարգրատրվել են նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը, սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը և գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Հովհաննիսյանը։
Երախտագիտության մեդալով պարգևատրվել են վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմակյանը և հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը, «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Կաբլանյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։