Ֆրանսիան կրկին փոթորկվել է. ավելի քան կես մլն մարդ է փողոց դուրս եկել
Ֆրանսիան կրկին փոթորկվել է. ավելի քան կես մլն մարդ է փողոց դուրս եկել
Sputnik Արմենիա
Միայն Փարիզում 55 000 մարդ է մասնակցել ցույցերին։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ: 19.09.2025, Sputnik Արմենիա
Երեկ ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր և գործադուլներ են անցկացվել ընդդեմ խիստ խնայողության միջոցառումների, որոնք կառավարությունն առաջարկել է բյուջետային դեֆիցիտի և հսկայական պետական պարտքի ֆոնին։ Իշխանությունը կանխատեսել էր, որ ակցիաներին 600-900 հազար մարդ կմասնակցի։ՆԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Բրյունո Ռետայոն հայտարարել է, որ ամբողջ Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն մարդ է մասնակցել զանգվածային ցույցերին։Ռետայոն հավելել է, որ միայն Փարիզում 55 000 մարդ է մասնակցել ցույցերին։ Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում ցուցարարները փողոցներ են փակել։Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:Հիշեցնենք` հուլիսին այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Բայրուն ներկայացրեց 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Իշխանությունները մտադիր էին բյուջեի մի շարք հոդվածներով 43.8 մլրդ եվրո խնայել՝ նախկինում նախատեսված 40 միլիարդի փոխարեն։ Նախարարների կաբինետի ծրագրի համաձայն՝ կենսաթոշակներն ու սոցիալական վճարները չեն ինդեքսավորվի գնաճով, չի աճի ոչ մի նախարարության բյուջե` բացառությամբ ՊՆ–ի, որը լրացուցիչ 3.5 մլրդ եվրո կստանա աշխարհում անվտանգության հետ կապված «իրավիճակի վատթարացման պատճառով»։ Նախկին վարչապետը նաև հայտարարել էր, որ ֆրանսիացիները պետք է ավելի շատ աշխատեն բյուջետային դեֆիցիտը կրճատելու համար։ Մասնավորապես նա առաջարկել էր տոնական երկու օրերը դարձնել աշխատանքային (օրինակ՝ դադարեցնել մայիսի 8-ին Եվրոպայում նշվող ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը ճանաչել որպես պաշտոնական տոն):Կառավարության հայտարարած միջոցառումները մեծ դժգոհություն առաջացրին ֆրանսիացիների շրջանում, այդ թվում՝ քաղաքական շրջանակներում: Պատգամավորները անվստահություն հայտնեցին Բայրուի կառավարությանը, որից հետո նա հրաժարական տվեց: Նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարեց, որ հրաժարվել է երկու տոնական հանգստյան օրերը չեղարկելու գաղափարից: Ավելի ուշ նա նաև խոստացավ սահմանափակել նախկին վարչապետների համար նախատեսված ցմահ պետական արտոնությունները:Լոնդոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Թրամփի այցի. տեսանյութ
Միայն Փարիզում 55 000 մարդ է մասնակցել ցույցերին։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:
Երեկ ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր և գործադուլներ են անցկացվել ընդդեմ խիստ խնայողության միջոցառումների, որոնք կառավարությունն առաջարկել է բյուջետային դեֆիցիտի և հսկայական պետական պարտքի ֆոնին։ Իշխանությունը կանխատեսել էր, որ ակցիաներին 600-900 հազար մարդ կմասնակցի։
ՆԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Բրյունո Ռետայոն հայտարարել է, որ ամբողջ Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն մարդ է մասնակցել զանգվածային ցույցերին։
Ռետայոն հավելել է, որ միայն Փարիզում 55 000 մարդ է մասնակցել ցույցերին։ Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում ցուցարարները փողոցներ են փակել։
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:
Հիշեցնենք` հուլիսին այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Բայրուն ներկայացրեց 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Իշխանությունները մտադիր էին բյուջեի մի շարք հոդվածներով 43.8 մլրդ եվրո խնայել՝ նախկինում նախատեսված 40 միլիարդի փոխարեն։ Նախարարների կաբինետի ծրագրի համաձայն՝ կենսաթոշակներն ու սոցիալական վճարները չեն ինդեքսավորվի գնաճով, չի աճի ոչ մի նախարարության բյուջե` բացառությամբ ՊՆ–ի, որը լրացուցիչ 3.5 մլրդ եվրո կստանա աշխարհում անվտանգության հետ կապված «իրավիճակի վատթարացման պատճառով»։ Նախկին վարչապետը նաև հայտարարել էր, որ ֆրանսիացիները պետք է ավելի շատ աշխատեն բյուջետային դեֆիցիտը կրճատելու համար։ Մասնավորապես նա առաջարկել էր տոնական երկու օրերը դարձնել աշխատանքային (օրինակ՝ դադարեցնել մայիսի 8-ին Եվրոպայում նշվող ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը ճանաչել որպես պաշտոնական տոն):
Կառավարության հայտարարած միջոցառումները մեծ դժգոհություն առաջացրին ֆրանսիացիների շրջանում, այդ թվում՝ քաղաքական շրջանակներում: Պատգամավորները անվստահություն հայտնեցին Բայրուի կառավարությանը, որից հետո նա հրաժարական տվեց: Նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարեց, որ հրաժարվել է երկու տոնական հանգստյան օրերը չեղարկելու գաղափարից: Ավելի ուշ նա նաև խոստացավ սահմանափակել նախկին վարչապետների համար նախատեսված ցմահ պետական արտոնությունները: