https://arm.sputniknews.ru/20250919/qp-varchutjan-artahert-nistum-qnnel-en-hajk-sargsjani-ev-alen-simvonjani-kvonflikty-zlm-93609181.html
ՔՊ վարչության արտահերթ նիստում քննել են Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը. ԶԼՄ
ՔՊ վարչության արտահերթ նիստում քննել են Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ թերթի` ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է։ 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T09:17+0400
2025-09-19T09:17+0400
2025-09-19T09:31+0400
հայաստան
հայկ սարգսյան
ալեն սիմոնյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89453771_0:0:1620:912_1920x0_80_0_0_8347c846c80cc3cf605535b3cc2500e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երեկ` ուշ երեկոյան, ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել, որի թեման եղել է լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։Ըստ պարբերականի` երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, և կանչել են գորգի վրա։«Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին և եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, և կողմերը հաշտություն են կնքել»,– գրում է թերթը։Ըստ պարբերականի` ՔՊ-ն ու իր առաջնորդը համոզված են, որ ժողովուրդն իրենց ներել է 2020 թ․ պատերազմն ու պարտությունը, ուստի այս փուլում իրենք 2 խնդիր ունեն` հանրությանը համոզել, որ խաղաղություն են բերում/բերել և թիմի առողջացման քայլեր անել` կոռումպացվածներին, վարկաբեկվածներին, արագ հարստացածներին հեռացնել իրենց շարքերից:Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՔՊ վարչությունը ապրիլին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, պատգամավորին հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, սակայն ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան «հակամարտությունը», հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբևէ չի եղել ճահճային։Նա նշեց, որ իրենց քննարկումները հաճախ սուր քաղաքական բանավեճերով են ուղեկցվում, պատահում է, որ քաղաքական բանավեճերի սահմանները մի փոքր անցնում են, բոլոր այդ դեպքերում լինում են կարգապահական գործընթացներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89453771_98:0:1538:1080_1920x0_80_0_0_1e6e960d6f534eaadc6156d8bb24cb58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ սարգսյան, ալեն սիմոնյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, հայկ սարգսյան, ալեն սիմոնյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ՔՊ վարչության արտահերթ նիստում քննել են Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը. ԶԼՄ
09:17 19.09.2025 (Թարմացված է: 09:31 19.09.2025) Ըստ թերթի` ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երեկ` ուշ երեկոյան, ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել, որի թեման եղել է լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։
«ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը»,– գրում է թերթը` նշելով, որ Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, և դիմումը մնացել էր առանց քննության։
Ըստ պարբերականի` երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, և կանչել են գորգի վրա։
«Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին և եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, և կողմերը հաշտություն են կնքել»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` ՔՊ-ն ու իր առաջնորդը համոզված են, որ ժողովուրդն իրենց ներել է 2020 թ․ պատերազմն ու պարտությունը, ուստի այս փուլում իրենք 2 խնդիր ունեն` հանրությանը համոզել, որ խաղաղություն են բերում/բերել և թիմի առողջացման քայլեր անել` կոռումպացվածներին, վարկաբեկվածներին, արագ հարստացածներին հեռացնել իրենց շարքերից:
«ՔՊ-ում կարծում են, որ առողջացման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է, և Հայկ Սարգսյանին` Շիշ բռնողին, պատժելն էլ դրա շրջանակում է իրականացվում։ Պատմում են, որ պարբերաբար վարչապետին են փոխանցել Սարգսյանի շփումների, պահվածքի, 180 հազարանոց ավտոմեքենա գնելու և այլ տեղեկություններ, սակայն նա աչք է փակել դրանց վրա։ Ասում են՝ Սարգսյանի պատճառով անգամ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանն է Փաշինյանից նկատողություն ստացել, քանի որ ավտոմեքենայի համար օպերատիվ պետհամարանիշներ է տվել»,– նշում է թերթը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին
հայտնի դարձավ, որ ՔՊ վարչությունը ապրիլին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, պատգամավորին հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, սակայն ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան «հակամարտությունը», հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբևէ չի եղել ճահճային։
Նա նշեց, որ իրենց քննարկումները հաճախ սուր քաղաքական բանավեճերով են ուղեկցվում, պատահում է, որ քաղաքական բանավեճերի սահմանները մի փոքր անցնում են, բոլոր այդ դեպքերում լինում են կարգապահական գործընթացներ։