https://arm.sputniknews.ru/20250918/vagharshapatum-nvor-marzadasht-kkarucvi-arzheqy-gnahatvum-e-aveli-qan-7-miliard-dram-93569417.html
Վաղարշապատում նոր մարզադաշտ կկառուցվի. արժեքը գնահատվում է ավելի քան 7 միլիարդ դրամ
Վաղարշապատում նոր մարզադաշտ կկառուցվի. արժեքը գնահատվում է ավելի քան 7 միլիարդ դրամ
Sputnik Արմենիա
Մարզադաշտը նախատեսված կլինի 15 000 հանդիսատեսի համար։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T11:01+0400
2025-09-18T11:01+0400
2025-09-18T11:36+0400
հայաստան
էջմիածին
վաղարշապատ
մարզադաշտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1916/39/19163953_0:83:1600:983_1920x0_80_0_0_56f2e896179169d7f4034d3a5953a2f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում նոր մարզադաշտ կկառուցվի։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին», որը ներկայացրել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-նԾրագրի արժեքը գնահատվում է 7 միլիարդ 2 միլիոն դրամ։Մարզադաշտը կկառուցվի «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին պատկանող 5.56 հա և Վաղարշապատի համայնքային սեփականություն հանդիսացող 23.84 հա հողատարածքներում։ Համայնքային հողամասը ընկերությանը կվաճառվի ուղղակի վաճառքի ձևով, ինչի արդյունքում համայնքային բյուջե կմուտքագրվի 688 394 726 դրամ։«Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 100 լրացուցիչ աշխատատեղ՝ միջինը 380 000 դրամ աշխատավարձով։ Համալիրի շահագործումից հետո ևս կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Կնպաստի հարակից բնակավայրերի տնտեսական ակտիվության աճին, մասնավորապես՝ հյուրանոցային, հանրային սննդի և ժամանցի ոլորտներում»,– նշված է հիմնավորման մեջ։Մարզադաշտը կլինի 15․000 հանդիսատեսի համար, կլինեն 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։«Իմեջին Երևան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից։ Ընկերությունը արդեն իսկ ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար
էջմիածին
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1916/39/19163953_90:0:1510:1065_1920x0_80_0_0_a53e9a8cdf141f74a1e92bdede7614dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էջմիածին, վաղարշապատ, մարզադաշտ
հայաստան, էջմիածին, վաղարշապատ, մարզադաշտ
Վաղարշապատում նոր մարզադաշտ կկառուցվի. արժեքը գնահատվում է ավելի քան 7 միլիարդ դրամ
11:01 18.09.2025 (Թարմացված է: 11:36 18.09.2025) Մարզադաշտը նախատեսված կլինի 15 000 հանդիսատեսի համար։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում նոր մարզադաշտ կկառուցվի։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին», որը ներկայացրել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ն
Ծրագրի արժեքը գնահատվում է 7 միլիարդ 2 միլիոն դրամ։
«Նախագիծը նախատեսված է իրականացնել երկու զուգահեռ փուլերով՝ սկսած 2024 թվականից։ Առաջին փուլով`2024-2030 թթ., կարդիականացվի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին։ Երկրորդ փուլը նախատեսված է 2025-2030 թվականների համար, որի շրջանակում կառուցվելու են մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենք, մարզադաշտ, սպորտային բազա և այլ օժանդակ ենթակառուցվածքներ»,– ասված է նախագծում։
Մարզադաշտը կկառուցվի «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին պատկանող 5.56 հա և Վաղարշապատի համայնքային սեփականություն հանդիսացող 23.84 հա հողատարածքներում։ Համայնքային հողամասը ընկերությանը կվաճառվի ուղղակի վաճառքի ձևով, ինչի արդյունքում համայնքային բյուջե կմուտքագրվի 688 394 726 դրամ։
«Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 100 լրացուցիչ աշխատատեղ՝ միջինը 380 000 դրամ աշխատավարձով։ Համալիրի շահագործումից հետո ևս կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Կնպաստի հարակից բնակավայրերի տնտեսական ակտիվության աճին, մասնավորապես՝ հյուրանոցային, հանրային սննդի և ժամանցի ոլորտներում»,– նշված է հիմնավորման մեջ։
Մարզադաշտը կլինի 15․000 հանդիսատեսի համար, կլինեն 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Իմեջին Երևան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից։ Ընկերությունը արդեն իսկ ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։