https://arm.sputniknews.ru/20250918/luvric-minchev-festivar-inch-mijvocarumner-en-spasvum-septemberi-21-in-93603898.html
Լուվրից մինչև «Ֆեստիվառ». ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին
Լուվրից մինչև «Ֆեստիվառ». ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին
Sputnik Արմենիա
Միջոցառումներ կանցկացվեն նաև տոնի նախօրեին։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T22:28+0400
2025-09-18T22:28+0400
2025-09-18T23:04+0400
անկախության օր
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/2048/36/20483632_0:0:1600:901_1920x0_80_0_0_e1efb5feed9f6a0c394c48d0a65e3332.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրապարակել է անկախության տոնին կայանալիք միջոցառումների ցանկը։Այսպիսով` սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը։Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ), որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։Ի դեպ, ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ:Արմավիր քաղաքում կկայանա «Ֆեստիվառ» փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:Իսկ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում իրականացվելու է «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ: Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ևս իրականացվելու են համերգներ` նվիրված ՀՀ անկախությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2048/36/20483632_179:0:1600:1066_1920x0_80_0_0_89857f8b6d3bde1c76487b8c4bfc9762.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախության օր, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), միջոցառում
անկախության օր, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), միջոցառում
Լուվրից մինչև «Ֆեստիվառ». ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին
22:28 18.09.2025 (Թարմացված է: 23:04 18.09.2025) Միջոցառումներ կանցկացվեն նաև տոնի նախօրեին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրապարակել է անկախության տոնին կայանալիք միջոցառումների ցանկը։
Այսպիսով` սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը։
«Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ»,– նշված է հաղորդագրությունում։
Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ), որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։
Ի դեպ, ցուցահանդեսը կգործի վեց ամիս՝ մինչև 2026 թվականի մարտ:
Արմավիր քաղաքում կկայանա «Ֆեստիվառ» փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
Իսկ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում իրականացվելու է «Էս գիշեր, աշնան գիշեր» խորագրով համերգ: Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ևս իրականացվելու են համերգներ` նվիրված ՀՀ անկախությանը: