00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեյտենանտ – գրոհային Ռուդիկ Մանուկյանը «Համաձայնություն» մրցանակի է արժանացել

© Sputnik / Евгений БиятовԶինծառայող
Զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2025
Բաժանորդագրվել
Լեյտենանտը երեք անգամ վիրավորվել է, բազմիցս աչքի է ընկել մարտական խնդիրներ կատարելիս և դրա համար պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով ու «Խիզախության համար» մեդալով:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լեյտենանտ-գրոհային Ռուդիկ Մանուկյանը, որը 2022 թվականի փետրվարի 24-ից մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը, դարձել է «Համաձայնություն» միջազգային ամենամյա մրցանակի դափնեկիր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
«Արիությունը որպես կենսակերպ» անվանակարգում մրցանակը նրան է հանձնել Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի նախագահ, Խորհրդային Միության լեգենդար մարշալ Իվան Կոնևի դուստրը` Նատալյա Կոնևան։
Մանուկյանը ծնվել է Հայաստանում, բայց նրա ընտանիքը 1993 թվականին տեղափոխվել է Ռուսաստան։ 2013թ. ժամկետային ծառայություն է անցել Սամարայում, այնուհետև գնացել է Իժևսկ՝ ծնողների մոտ։ Մանուկյանը սպորտի վարպետ է, մարտական սամբոյում հաղթանակների է հասել, բայց նախընտրել է ռազմական գործը և դարձել կադրային սպա:
Պուտինը Մեդվեդևին պարգևատրել է շքանշանով
Նա երեք անգամ վիրավորվել է, բազմիցս աչքի է ընկել մարտական խնդիրներ կատարելիս, որի համար պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով, 2 անգամ «Խիզախության համար» մեդալով, Ժուկովի մեդալով, «Արիության համար» երկրորդ աստիճանի, 2 անգամ՝ մարտական ծառայությունների համար մեդալներով։
Ռազմական հատուկ գործողության ընթացքում Ռուդիկ Մանուկյանը հասել է գումարտակի շտաբի պետի պաշտոնին։ Նա ամուսնացած է, ունի երեք երեխա։
«Համաձայնություն» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի պետական պալատում այս տարվա սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի հայերի միության 25-ամյակին նվիրված հանդիսավոր համերգի շրջանակում։
Ստավրոպոլցիները շրջափակումը վերապրած Պետուխովային օգնել են վերանորոգել երևանյան բնակարանը
Լրահոս
0