00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ այսօր բանահյուսություն չի ստեղծվում. Փաշինյանը` գեղագիտության հայեցակարգի մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` գեղագիտության փոփոխությունը պետք է սկսենք, օրինակ, մեր ազգային խոհանոցից, որը պետության կողմից փաստագրման, ձևակերպման, կանոնակարգման կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը որևէ բան չի պատրաստվում վերահսկել։ Անդրադառնալով քննարկումների առիթ հանդիսացած «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգին` ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի հայտնել էինք, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը քննադատության արժանացավ, քանի որ մասնագիտական շատ շրջանակներ այնտեղ պետության կողմից բացահայտ գրաքննություն տեսան արվեստի գործերի նկատմամբ։
«Մենք որևէ բան չենք պատրաստվում վերահսկել. ՀՀ–ն շարունակում է ու կա որպես ժողվորդավարական պետություն, որտեղ բոլորն իրենց կարծիքներն ու մտքերն արտահայտելու հնարավորությունը կունենան։ Խոսքն ընդամենը պետական քաղաքականության մասին է, որն ունի շատ կենսական անհրաժեշտություն, քանի որ մենք ուզում ենք, որ այսօր ՀՀ–ում ապրող մարդկանց մշակույթը ձևակերպվի ու դառնա մեր մշակութային կյանքի մի մաս։ Արդյոք այսօր մարդիկ մշակույթ ստեղծում են, ու արդյոք այն կապված է իրենց առօրյայի հետ, կամ, եթե այդ մշակույթը ստեղծում են, այնտեղ կա՞ն արժանահիշատակ արժեքավոր հատվածներ և նմուշներ` սկսած պարերից, երգերից։ Կամ` ինչո՞ւ այսօր բանահյուսություն չի ստեղծվում»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` գեղագիտության փոփոխությունը պետք է սկսենք, օրինակ, մեր ազգային խոհանոցից, որը պետության կողմից փաստագրման, ձևակերպման, կանոկարգման կարիք ունի։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հաձնարարություն է տվել, որ մեր գյուղերում ու քաղաքներում հետազոտություն արվի և հստակեցվեն այն ճաշատեսակները, որոնք կատալոգներում ներառված չեն, հայտնաբերվեն, դրանց բաղադրատոմսերը մշակվեն` որպես մեր մշակութային ժառանգության անբաժան մաս։
«Բացի այդ, այսօր ստեղծվող արժեքները մենք արդեն պետք է գնահատենք ու պահպանենք»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված է նաև, որ իրական Հայաստանի գեղագիտության հետագա որակական զարգացման համար պետք է պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։ «Խաղաղություն» խոսույթը պետք է ներառի աջակցության ծրագրեր համատեղ նախաձեռնություններին՝ համատեղ կինոարտադրության, փառատոների, ցանկացած այլ ձևաչափով, որտեղ կա մարդկային շփման հնարավորություն, մյուսի տեսանկյունը լսելու և հասկանալու հնարավորություն։
Լրահոս
0