https://arm.sputniknews.ru/20250918/hh-i-gvortsvoghutjunnery-chen-hakasum-eatm-i-nkatmamb-nra-partavvorutjunnerin-rd-agn-93580928.html
ՀՀ-ի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ այլ երկրների հետ ԵԱՏՄ անդամ որևէ պետության փոխգործակցությունը չպետք է հակասի Միության շրջանակում նրա պարտավորություններին։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T15:12+0400
2025-09-18T15:12+0400
2025-09-18T15:15+0400
միքայել աղասանդյան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88473413_0:0:1280:721_1920x0_80_0_0_774fe7d5ae60caef8e7b34fbdda6e171.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Առայժմ Եվրամիությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները զուտ «քաղաքական հայտարարություններ» են, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։Նա հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել անհնար է դրանց բնույթից ելնելով։Դիվանագետի խոսքով՝ Հայաստանն այժմ ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և օգուտներ է տեսնում իր անդամակցությունից։ Եթե նայենք վերջին տարիների դինամիկային, ապա 2015 թվականին ԵԱՏՄ–ին Հայաստանի միանալուց հետո նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է։Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության հետ կապված սպասվող փոփոխությունները, ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ վիճակագրությունը «ընդհանուր առմամբ դրական դինամիկա է ցուցադրում»։ԵԱՏՄ-ից Հայաստանի տեսական դուրս գալու մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱԺ–ն 2025 թվականի մարտի 26-ին օրինագիծ ընդունեց երկրի՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ միությունը երկրին անդամակցություն չէր առաջարկել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավական առումով անհեթեթ էր անվանել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ այս քայլը չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին ինքնաբերաբար, քանի որ նման որոշումը պետք է հանրաքվեի դրվի։ Սակայն նա հավելել էր, որ 20 տարի անց երկիրը տեսնում է ԵՄ կազմում։ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը երկրին ՀՆԱ-ի 30%-40% կորուստ կբերի։ Երևանը ստիպված կլինի դժվար անցումային շրջան ապրել, իսկ մեկ այլ դաշինքի միանալու ցանկության դեպքում, օրինակ ԵՄ-ին, վերակառուցել իր արդեն իսկ ձևավորված և գործող ինստիտուտները։ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումները չեն բացառվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88473413_182:0:1143:721_1920x0_80_0_0_175022c814d1bdf707a84c175a7777b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել աղասանդյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
միքայել աղասանդյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ՀՀ-ի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ
15:12 18.09.2025 (Թարմացված է: 15:15 18.09.2025) ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ այլ երկրների հետ ԵԱՏՄ անդամ որևէ պետության փոխգործակցությունը չպետք է հակասի Միության շրջանակում նրա պարտավորություններին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Առայժմ Եվրամիությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները զուտ «քաղաքական հայտարարություններ» են, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նա հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել անհնար է դրանց բնույթից ելնելով։
«Հայաստանի գործողություններն այսօր չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ նրա պարտավորություններին։ Կշարունակենք հետևել գործնական քայլերին։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. դա անում են ԵԱՏՄ բոլոր անդամները։ Գլխավորն այն է, որ նման փոխգործակցությունը չհակասի Միության շրջանակում նրա պարտավորություններին։ Դեռ նման բան չկա», – ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանն այժմ ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և օգուտներ է տեսնում իր անդամակցությունից։ Եթե նայենք վերջին տարիների դինամիկային, ապա 2015 թվականին ԵԱՏՄ–ին Հայաստանի միանալուց հետո նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է։
Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության հետ կապված սպասվող փոփոխությունները, ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ վիճակագրությունը «ընդհանուր առմամբ դրական դինամիկա է ցուցադրում»։
«Իհարկե, կան գործոններ, որոնք ազդում են ինչպես աճի, այնպես էլ նվազման վրա։ Բայց ընդհանուր առմամբ, դինամիկան դրական է, համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում բոլոր անդամ պետությունների համար», – ընդգծել է Աղասանդյանը։
ԵԱՏՄ-ից Հայաստանի տեսական դուրս գալու մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱԺ–ն 2025 թվականի մարտի 26-ին օրինագիծ ընդունեց երկրի՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ միությունը երկրին անդամակցություն չէր առաջարկել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավական առումով անհեթեթ էր անվանել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ այս քայլը չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին ինքնաբերաբար, քանի որ նման որոշումը պետք է հանրաքվեի դրվի։ Սակայն նա հավելել էր, որ 20 տարի անց երկիրը տեսնում է ԵՄ կազմում։
ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը երկրին ՀՆԱ-ի 30%-40% կորուստ կբերի։ Երևանը ստիպված կլինի դժվար անցումային շրջան ապրել, իսկ մեկ այլ դաշինքի միանալու ցանկության դեպքում, օրինակ ԵՄ-ին, վերակառուցել իր արդեն իսկ ձևավորված և գործող ինստիտուտները։ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումները չեն բացառվում։