00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մալուխների գնման վրա գումար է տնտեսել

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2025
Բաժանորդագրվել
Ընկերության ղեկավարությունը նշում է, որ մրցույթի արդյունքում հաջողվել է մալուխների խմբաքանակը գնել 40 %-ով ավելի էժան։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր ղեկավարությունը հայտարարել է մալուխների գնման արդյունքում 102 մլն դրամ (մոտ 265 հազար դոլար) տնտեսման մասին:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացված էլեկտրական մալուխների (35 կՎ լարման համար) մատակարարման մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել 31 ընկերություններ, ֆինանսական առաջարկներ են ներկայացրել 14-ը, իսկ մասնակցության անմիջական հայտեր են ներկայացրել 5-ը: Նրանց առաջարկած գների տատանումը կազմել է 1 մետրի համար 19 200 ($50)-ից մինչև 40 142 դրամ ($104)՝ առանց ԱԱՀ-ի։
Մրցութային կոմիտեի նիստում մասնակիցներից մեկն առաջարկել է մինչև 18 400 դրամ ($48) նվազագույն գին և հաղթող է ճանաչվել:
Ընկերությունը նշում է, որ 2025 թվականի գնումների տարեկան պլանի համաձայն՝ այս գնման բյուջեն կազմել է մեկ միավորի համար 30 000 դրամ (78 դոլար՝ առանց ԱԱՀ-ի)։ Տարեկան պլանով ընկերությունը գնումների վրա նախատեսել էր մոտ 264 մլն դրամ (հաշվի առնելով 8800 մետր գնումը), բայց փաստացի ծախսել է ընդամենը 162 մլն դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հաղորդագրության մեջ ասվում է, որ «գնիջեցումը տեղի է ունեցել ազատ մրցակցության արդյունքում», ինչն ակտիվացրել է բիզնեսի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ 2016 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում է գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Տաշիր» ընկերությունների խմբին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարել է Կարապետյանի տան խուզարկությունից և նրա կալանավորումից հետո: Ավելի ուշ խորհրդարանն ընդունել է օրենքների փոփոխություններ, որոնք նախատեսում են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացում: Իսկ ՀԾԿՀ ղեկավարը ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։
Օգոստոսի 9-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր և «Տաշիր կապիտալի» գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այդ կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի՝ պահանջելով ճանաչել ՀԾԿՀ-ի՝ ընկերության մենեջմենթի փոփոխության իրավասության բացակայությունը:
Լրահոս
0