https://arm.sputniknews.ru/20250918/ethum-hujs-unen-vor-minchev-tareverj-khastatven-eatm-maqsajin-orensgrqi-pvopvokhutjunnery-93591813.html
ԵՏՀ–ում հույս ունեն, որ մինչև տարեվերջ կհաստատվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունները
ԵՏՀ–ում հույս ունեն, որ մինչև տարեվերջ կհաստատվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունները
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների մաքսատներն արագ տեմպերով գնում են փաստաթղթերի, ընթացակարգերի թվային ոլորտ տեղափոխման ճանապարհով։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T17:54+0400
2025-09-18T17:54+0400
2025-09-18T17:58+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
մաքսային միություն
ռուսլան դավիդով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81272002_0:84:1600:984_1920x0_80_0_0_58ec4906f286d21fb46139ca35ceedef.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ավարտում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները, հույս ունի մինչև այս տարվա վերջ դրանք ուղարկել ներպետական համաձայնեցման կազմակերպության անդամ երկրներ: Այս մասին հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։Ընդհանուր առմամբ նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների մաքսատներն արագ տեմպերով գնում են թվայնացման` բոլոր փաստաթղթերը, ընթացակարգերը, գործառնությունները թվային ոլորտ տեղափոխման ճանապարհով:«Մենք պետք է հասնենք այդ թվայնացման ստանդարտների, ձևաչափերի և տեմպերի որոշակի միասնականացման», - նշել է Դավիդովը:Վեկտորից վեկտոր արտաքին քաղաքական ցատկերը վատ ավարտ են ունենում. ռուսաստանցի վերլուծաբանՆա նաև կարևոր խնդիր է համարել աշխարհում լավագույն փորձն օգտագործելը, բիզնեսի հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ թվայնացումը, բացի ընթացակարգերի պարզեցումից, նաև ենթադրում է ռիսկերի կառավարման համակարգ: ԵՏՀ նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բեռների տեղաշարժը վերահսկելու համար շատ պետություններ արդեն կիրառում են արհեստական բանականությունը։Ըստ Դավիդովի` արդիական է նաև արտաքին գործընկերների հետ հարաբերությունների կառուցման հարցը։Բացի այդ, պետք է իրականացվեն նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր։ Նրա խոսքով` ընդունվել է Եվրասիական մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը՝ երրորդ երկրների միանալու հնարավորությամբ։ԵՏՀ խորհուրդը քննարկել է եվրասիական ինտեգրման ավելի քան 30 հարց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81272002_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c0058d5d1699a430599ce010e96e5ba1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), մաքսային միություն, ռուսլան դավիդով
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), մաքսային միություն, ռուսլան դավիդով
ԵՏՀ–ում հույս ունեն, որ մինչև տարեվերջ կհաստատվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունները
17:54 18.09.2025 (Թարմացված է: 17:58 18.09.2025) ԵԱՏՄ երկրների մաքսատներն արագ տեմպերով գնում են փաստաթղթերի, ընթացակարգերի թվային ոլորտ տեղափոխման ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ավարտում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները, հույս ունի մինչև այս տարվա վերջ դրանք ուղարկել ներպետական համաձայնեցման կազմակերպության անդամ երկրներ: Այս մասին հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը։
«Հուսով ենք՝ կհաջողվի հաղթահարել կողմերի միջև վերջին տարաձայնությունները և մինչև այս տարեվերջ արդեն ուղարկել թվով մոտ 600 փոփոխությունների փաթեթը ներպետական ընթացակարգերով համաձայնեցման։ Նոր օրենսդրությունն առաջին հերթին ուղղված կլինի ապրանքների շարժի արագացմանը, բիզնեսի վարման պայմանների հեշտացմանը», - Դավիդովի խոսքը մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը։
Ընդհանուր առմամբ նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների մաքսատներն արագ տեմպերով գնում են թվայնացման` բոլոր փաստաթղթերը, ընթացակարգերը, գործառնությունները թվային ոլորտ տեղափոխման ճանապարհով:
«Մենք պետք է հասնենք այդ թվայնացման ստանդարտների, ձևաչափերի և տեմպերի որոշակի միասնականացման», - նշել է Դավիդովը:
Նա նաև կարևոր խնդիր է համարել աշխարհում լավագույն փորձն օգտագործելը, բիզնեսի հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ թվայնացումը, բացի ընթացակարգերի պարզեցումից, նաև ենթադրում է ռիսկերի կառավարման համակարգ: ԵՏՀ նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բեռների տեղաշարժը վերահսկելու համար շատ պետություններ արդեն կիրառում են արհեստական բանականությունը։
Ըստ Դավիդովի` արդիական է նաև արտաքին գործընկերների հետ հարաբերությունների կառուցման հարցը։
«Պետք է լինի տեղեկատվության փոխանակում, մատակարարման շղթաների թափանցիկություն։ Հասկանալի է, որ այսօրվա դրությամբ Արևմուտքից դա ակնկալել պետք չէ։ Ընդհակառակը՝ սահմանափակումներ, պատժամիջոցներ, սահմանների ապօրինի փակում։ Եվ այստեղ պետք է բոլորը մտածեն, թե ինչով կարելի է օգնել այս բարդ իրավիճակում, ինչպես մաքսային ընթացակարգերի հաշվին փոխհատուցել անօրինական պատժամիջոցները, հարթել իրավիճակը», - ասել է նա։
Բացի այդ, պետք է իրականացվեն նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր։ Նրա խոսքով` ընդունվել է Եվրասիական մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը՝ երրորդ երկրների միանալու հնարավորությամբ։