00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե մի ամիս ապրեմ Երևանում, գուցե հայերենս վերականգնեմ». Սաթի Սպիվակովա

© SputnikՍաթի Սպիվակովա
Սաթի Սպիվակովա - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2025
Սաթի Սպիվակովա
Բաժանորդագրվել
Սաթի Սպիվակովան կրկին հայրենիքում է: 2024 թվականից նա բարեգործական հիմնադրամի բարի կամքի դեսպան է։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան գիտի մայրենի լեզուն, բայց նրանով խոսում է միայն տանը՝ դուստրերի հետ: Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Սպիվակովան խոստովանեց՝ դա իր համար ցավոտ թեմա է. Երևանում ապրելու ընթացքում նա մեծացել է ռուսալեզու միջավայրում՝ ընտանիք, դպրոց և այլն, և այնքան էլ լավ չի տիրապետում մայրենի լեզվին:
«Հիշում եմ՝ բարդութավորվում էի, երբ նույնիսկ բակում ինձ անվանում էին «ռուսախոս»։ Դա ինձ վիրավորում էր: Ես ուզում էի խոսել, կարդալ ու գրել հայերեն, բայց բոլոր առարկաները ռուսերեն էին, տանը ռուսերեն էին խոսում։ Հետո գնացի Մոսկվա՝ սովորելու»,-ասաց դերասանուհին։
Սպիվակովան նշեց, որ հայերեն հասկանում է լիարժեք, խոսում է մայրենի լեզվով 70 %-ով։ Բայց նա այնքան է սիրում հայերենը, որ իրեն թույլ չի տալիս աղավաղել այն։
«Այնքան եմ սիրում հայերենը, որ իրավունք չունեմ աղավաղել այն։ Ես ինձ թույլ չեմ տալիս վատ խոսել հայերենով։ Գուցե այն պատճառով, որ ես պերֆեկցիոնիստ եմ: Այդ իսկ պատճառով նախընտրում եմ խոսել ռուսերեն։ Բայց երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե եթե մեկ ամիս Երևանում ապրեմ, հայերենս վերականգնեմ»,- ասաց նա:
Հեռուստահաղորդավարուհին պատմում է, որ իր դուստրերն ավելի վատ են տիրապետում լեզվին, բայց խոսում են դրանով։ Իսկ միջնեկ աղջիկը պարապում է առցանց՝ նա շատ է ուզում հայերեն խոսել։ Ավելին, նա բարձրացել է Մասիսի գագաթը, այնտեղ ծածանել հայկական դրոշը և իր որդուն անվանել Մասիս։
«Հայերենին անցնում ենք խոհանոցում շփվելիս։ Իրար ասում ենք «ցավդ տանեմ», «ջանս»», - եզրափակեց Սպիվակովան։
Նշենք, որ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Զարեհի Սպիվակովա) ծնվել է 1962թ. հունվարին Երևանում՝ երաժիշտների ընտանիքում: Նա 1984 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի ինստիտուտը (ГИТИС)։
Ինստիտուտում ուսանելու ժամանակ ծանոթացել է հայտնի ջութակահար և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ 30 տարեկանում ավարտել է Սորբոնը, որտեղ սովորել է լեզվաբանություն ու Ֆրանսիայի պատմություն։ Նա երկար տարիներ մշակութային հաղորդումներ է վարել ռուսական հեռուստատեսությամբ, իսկ այժմ խաղում է թատրոնում։
Լրահոս
0