https://arm.sputniknews.ru/20250918/erkri-kvoghqvov-pvotencial-vtang-nerkajacnvogh-300metranvoc-astervoid-e-ancel-93578292.html
Երկրի կողքով պոտենցիալ վտանգ ներկայացնող 300–մետրանոց աստերոիդ է անցել
Երկրի կողքով պոտենցիալ վտանգ ներկայացնող 300–մետրանոց աստերոիդ է անցել
Sputnik Արմենիա
Աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտ կվերադառնա 2026 թվականի օգոստոսի 20-ին, բայց զգալիորեն ավելի մեծ հեռավորության վրա կլինի։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T14:43+0400
2025-09-18T14:43+0400
2025-09-18T14:48+0400
աստերոիդ
երկիր մոլորակ
լուսին
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48967740_0:612:1400:1400_1920x0_80_0_0_3dcd18df7224459f96f2c52173342d30.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 300 մետր երկարությամբ 2025 FA22 աստերոիդը բարեհաջող անցել է Երկրի կողքով և հեռանում է մոլորակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։Նա պատմել է, որ աստերոիդը հայտնաբերվել է այս տարվա մարտին և որոշ ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում Եվրոպական տիեզերական գործակալության պոտենցիալ վտանգավոր մարմինների ցանկում։ Գիտնականի խոսքով՝ նվազագույն մոտեցումից մեկ օր առաջ վտանգն արդեն զգալիորեն ցածր էր գնահատվում, բայց միանշանակ միայն հիմա կարելի է պնդել, որ մարմինը բավականաչափ հեռացել է և՛ Երկրից, և՛ Լուսնից։ՆԱՍԱ-ի տիեզերանավը բախվել է Դիմորֆ աստերոիդինԱստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտ կվերադառնա 2026 թվականի օգոստոսի 20-ին, բայց 25 անգամ ավելի հեռու կլինի, քան հիմա է։ Բոգաչովը պատմել է, որ վտանգավոր մոտեցումներ են սպասվում 2089 թվականին և հատկապես 2173 թվականին, սակայն աստերոիդի ուղեծիրը դեռ կարող է փոխվել։
երկիր մոլորակ
լուսին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48967740_271:553:1400:1400_1920x0_80_0_0_53514774a917411c8fc67c26aaf42d50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աստերոիդ, երկիր մոլորակ, լուսին, գիտնական
աստերոիդ, երկիր մոլորակ, լուսին, գիտնական
Երկրի կողքով պոտենցիալ վտանգ ներկայացնող 300–մետրանոց աստերոիդ է անցել
14:43 18.09.2025 (Թարմացված է: 14:48 18.09.2025) Աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտ կվերադառնա 2026 թվականի օգոստոսի 20-ին, բայց զգալիորեն ավելի մեծ հեռավորության վրա կլինի։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 300 մետր երկարությամբ 2025 FA22
աստերոիդը բարեհաջող անցել է Երկրի կողքով և հեռանում է մոլորակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«130x290 չափերով 2025 FA22 աստերոիդը, որն ընդգրկված է մոլորակի համար ամենավտանգավոր մարմինների ցանկում, այսօր՝ ժամը 10:41-ին (Երևանի ժամանակով` 11։41–ին), բարեհաջող անցել է Երկրի և Լուսնի կողքով նվազագույն գնահատված հեռավորության վրա և ներկայում հեռանում է մոլորակից», – ասել է Բոգաչովը։
Նա պատմել է, որ աստերոիդը հայտնաբերվել է այս տարվա մարտին և որոշ ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում Եվրոպական տիեզերական գործակալության պոտենցիալ վտանգավոր մարմինների ցանկում։ Գիտնականի խոսքով՝ նվազագույն մոտեցումից մեկ օր առաջ վտանգն արդեն զգալիորեն ցածր էր գնահատվում, բայց միանշանակ միայն հիմա կարելի է պնդել, որ մարմինը բավականաչափ հեռացել է և՛ Երկրից, և՛ Լուսնից։
Աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտ կվերադառնա 2026 թվականի օգոստոսի 20-ին, բայց 25 անգամ ավելի հեռու կլինի, քան հիմա է։ Բոգաչովը պատմել է, որ վտանգավոր մոտեցումներ են սպասվում 2089 թվականին և հատկապես 2173 թվականին, սակայն աստերոիդի ուղեծիրը դեռ կարող է փոխվել։