00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում շաուրմա ուտելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել

Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2025
Բաժանորդագրվել
Ստուգումների արդյունքում հիգիենայի պահանջների կոպիտ խախտումներ են արձանագրվել, սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում գործող հանրային սննդի կետերից մեկում (հասցեն` Կոմիտասի 51) սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) հաղորդագրություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ։ Նրանք բոլորն էլ սնվել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող հանրային սննդի կետում։

ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:
Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես, չի եղել տաք ջուր, օդափոխության համակարգը եղել է կեղտոտ, շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել, սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման և այլն։
Սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Լրահոս
0