https://arm.sputniknews.ru/20250918/ardjvoq-menq-uzum-enq-vor-mer-zenqn-u-zvorqn-ancni-nakhijevani-taratsqvov-pashinjan-93573636.html
Ադրբեջանը կարողանալո՞ւ է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան. Փաշինյանի պատասխանը
Ադրբեջանը կարողանալո՞ւ է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան. Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ «Թրամփի ուղին» պետք է դիտարկել բացառապես 5 հիմնական սկզբունքների հիման վրա։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T13:01+0400
2025-09-18T13:01+0400
2025-09-18T13:09+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
նիկոլ փաշինյան
նախիջևան
զենք
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93573201_0:0:880:495_1920x0_80_0_0_86ad47432c83a77ad2b81592a4afd46e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարողանալու է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան։Ըստ նրա` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93573201_220:0:880:495_1920x0_80_0_0_7345ffd2f88fe09b71d47d3358ad717d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան, նախիջևան, զենք, զորք
հայաստան, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան, նախիջևան, զենք, զորք
Ադրբեջանը կարողանալո՞ւ է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան. Փաշինյանի պատասխանը
13:01 18.09.2025 (Թարմացված է: 13:09 18.09.2025) Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ «Թրամփի ուղին» պետք է դիտարկել բացառապես 5 հիմնական սկզբունքների հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Թրամփի ուղու» շրջանակում ամեն ինչ պետք է լինի սկզբունքների հիման վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարողանալու է Սյունիքով զենք և զորք տեղափոխել Նախիջևան։
«Մենք մեզ պետք է հարց տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով։ Որովհետև մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք միշտ խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով երկաթգծով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխել, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, ապա կորդեգրենք համապատասխան բանաձև ու այդպես շարունակ»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` ցանկացած հարց, որ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 հիմնական սկզբունքների հիման վրա. դրանից դուրս այլ քննարկում չի կարող լինել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։