00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2 տարում Հայաստանը նորարարությունների ինդեքսում բարձրացել է 13 տեղով, բայց մի խնդիր կա

© Sputnik / Janna PoghosyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի վարկանիշն աճում է ՏՏ ոլորտի, ինչպես նաև առևտրի և մարքեթինգի, բայց ոչ սեփական մշակումների և բարդ արտադրությունների հաշվին։ Հատկանշական է, որ բիզնեսը գրեթե ներդրումներ չի կատարում գիտական և նախագծային աշխատանքներում:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Նորարարությունների համաշխարհային ինդեքս-2025-ում Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը՝ 2024 թվականի համեմատ բարձրանալով 4, իսկ 2023-ի համեմատ՝ 13 հորիզոնականով։ Ինդեքսը հրապարակում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից մեկը)։
Հիմնականում Հայաստանի վարկանիշն աճել է բիզնեսի տեխնոլոգիական հագեցվածության (Business sophistication) հաշվին, որտեղ երկիրը 95-րդից բարձրացել է 78-րդ հորիզոնական, ինչպես նաև կրեատիվ տեխնոլոգիաների հաշվին (61-ից 47-րդ):
Business sophistication ցուցանիշը ներառում է բարձր ինտելեկտուալ զբաղվածությունը արդյունաբերություններում (որպես տոկոս ընդհանուր զբաղվածությունից): Այս ցուցանիշով Հայաստանի աճը հասկանալի է և սպասելի, քանի որ հանրապետությունում ծրագրավորողների թիվն անընդհատ աճում է։ Հերթական թռիչքը տեղի ունեցավ 2022 թվականից հետո, երբ Ռուսաստանից այստեղ տեղափոխվեցին տասնյակ ՏՏ ընկերություններ, բայց ակտիվորեն զարգանում է նաև տեղական ՏՏ արդյունաբերությունը։
Այսպես թե այնպես, բիզնեսի «տեխնոլոգիականության» մյուս ճյուղերում Հայաստանի ցուցանիշները շատ ավելի վատ են. օրինակ, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների մշակումներին բիզնեսի մասնակցության առումով մենք 116-րդ տեղում ենք։ Արտադրական արդյունաբերության մեջ նման մշակումների ծավալը չափազանց փոքր է. քիչ թե շատ այն աճում է միայն ՏՏ ոլորտում (որտեղ մի քանի խոշոր ընկերություններ ներդրումներ են կատարում ԱԲ-ի զարգացման մեջ):
Դրական դինամիկա չկա նաև «Արդյունքներ գիտելիքի և տեխնոլոգիաների ոլորտում» (Knowledge and technology outputs) ցուցանիշով։ 2023-ին մենք 67-րդ տեղում էին, 2024-ին՝ 60-րդ, 2025-ին 65-րդ տեղում ենք։ Սա ներառում է այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տեխնոլոգիական արտոնագրերի քանակը, բարձր և միջին բարդության արտադրանքի տոկոսը (ընդհանուր արտադրության մեջ, ընդ որում՝ ՏՏ արդյունաբերությունը ներառված չէ այս ցուցանիշի մեջ, քանի որ այն արտադրության ճյուղ չէ):
Ստեղծագործական տեխնոլոգիաների (Creative outputs) ոլորտում Հայաստանը 61-րդից բարձրացել է 47-րդ հորիզոնական, սակայն այստեղ այն ցուցանիշները չեն, որոնցով մենք սովորաբար հասկանում ենք տեխնոլոգիական զարգացումը։ Այստեղ առևտրային ապրանքանիշերի հայտերի քանակն է, ապրանքանիշերի և արդյունաբերական դիզայնի օբյեկտների ընդհանուր արժեքը, մշակույթի և հանգստի ոլորտի ծառայությունների արտահանումը (ներառյալ օտարերկրյա զբոսաշրջիկների սպասարկումը), բջջային հավելվածների ներբեռնման ծավալները: Ակնհայտ է, որ հիմնականում այդ ցուցանիշները վերաբերում են առևտրին և ծառայությունների ոլորտին, որոնց շրջանառությունը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն աճել է, սակայն տեխնոլոգիական զարգացման մասին դա քիչ բան է ասում, և Հայաստանի աճը ինդեքսում գնահատելիս պետք է հաշվի առնել այդ վերապահումը:
Հայաստանի որ ոլորտներում են սկսել ավելի շատ աշխատել և վաստակել. 2025-ի հուլիսի տվյալներ
Հավելենք, որ այս ֆոնին հատկանշական է Չինաստանի և Հնդկաստանի հետ համեմատությունը. այս երկրներում «Գիտության և տեխնոլոգիաների արդյունքներ» ցուցանիշը զգալիորեն առաջ է ընդհանուր վարկանիշից։ Այս ցուցանիշով Չինաստանն առաջինն է (ընդհանուր վարկանիշում՝ 10-րդը), իսկ Հնդկաստանը՝ 22-րդը (ընդհանուր վարկանիշում՝ 38-րդը)։
Լրահոս
0