https://arm.sputniknews.ru/20250917/otarerkracinery-hhum-ogtagvortselu-hamar-karvogh-en-internet-patetner-gnel-heraka-kargvov-93562704.html
Օտարերկրացիները ՀՀ–ում օգտագործելու համար կարող են ինտերնետ-փաթեթներ գնել հեռակա կարգով
Օտարերկրացիները ՀՀ–ում օգտագործելու համար կարող են ինտերնետ-փաթեթներ գնել հեռակա կարգով
Sputnik Արմենիա
Հայաստան ժամանելուց առաջ օտարերկրացիները կկարողանան բջջային օպերատորի հավելվածը ներբեռնել և ինտերնետ կապի փաթեթ գնել։ Կարգավորող մարմինը թույլատրել է նման... 17.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-17T20:55+0400
2025-09-17T20:55+0400
2025-09-17T21:04+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ինտերնետ
հայաստան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
օպերատոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87372735_0:164:3058:1884_1920x0_80_0_0_6a9ce41a2ed2f5aa13e12d7579e7148c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Օտարերկրացիները կկարողանան հեռակա կարգով ինտերնետ-փաթեթներ գնել Հայաստանում օգտագործելու համար։ Որոշումը կայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ–ի հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանն ասաց, որ նախկինում այս հնարավորությունը հասանելի էր միայն Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք կարող էին օպերատորների բջջային հավելվածների միջոցով ձեռք բերել վիրտուալ SIM-քարտեր սակագնային փաթեթներով՝ առանց սպասարկման գրասենյակներ այցելելու։ Այժմ պետությունը թույլ է տվել օպերատորներին հեռակա վաճառքներ իրականացնել նաև օտարերկրացիների համար` պայմանով, որ օպերատորը կապահովի հաճախորդի անհրաժեշտ նույնականացումը։ Այս դեպքում օտարերկրացին (օրինակ՝ զբոսաշրջիկը) Հայաստան ժամանելուց առաջ կկարողանա ներբեռնել օպերատորի հավելվածը, լրացնել անձնական տվյալները, ակտիվացնել վիրտուալ SIM-քարտը և ինտերնետ գնել։Ըստ Հունանյանի` ՀԾԿՀ-ն օպերատորներին այս հնարավորությունը տվել է, որպեսզի նրանք դուրս չմնան ինտերնետային զանգերի միջազգային ծառայությունների հետ մրցակցությունից (օրինակ՝ Airalo-ի)։ Ի տարբերություն սովորական հավելվածների` (Viber, Whatsapp և այլն) դրանք տարբերվում են նրանով, որ իրենք են օգտատերերին առաջարկում և՛ միջազգային ինտերնետ (որը շատ երկրներում նրանք գնում են տեղական օպերատորներից), և՛ վիրտուալ SIM-քարտ։Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել օգոստոսինԲջջային օպերատորների համար այսօր կայացված որոշումը հնարավորություն է, ոչ թե պարտավորություն (նույնիսկ Հայաստանի քաղաքացիների համար այս հնարավորությունն իր հավելվածում առայժմ ակտիվացրել է երեք օպերատորներից միայն մեկը)։ Սակայն ապագայում հնարավոր է, որ կարգավորող մարմինն այս գործառույթը պարտադիր դարձնի, եթե տեսնի, որ Հայաստանը հետ է մնում համաշխարհային միտումներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87372735_164:0:2895:2048_1920x0_80_0_0_561e886e0ce50f7e36c1ee0b63d3f8a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ինտերնետ, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), օպերատոր
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ինտերնետ, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), օպերատոր
Օտարերկրացիները ՀՀ–ում օգտագործելու համար կարող են ինտերնետ-փաթեթներ գնել հեռակա կարգով
20:55 17.09.2025 (Թարմացված է: 21:04 17.09.2025) Հայաստան ժամանելուց առաջ օտարերկրացիները կկարողանան բջջային օպերատորի հավելվածը ներբեռնել և ինտերնետ կապի փաթեթ գնել։ Կարգավորող մարմինը թույլատրել է նման վաճառքներ, որպեսզի տեղական օպերատորները հետ չմնան միջազգային ինտերնետային զանգերի պրովայդերների մրցակցությունից։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Օտարերկրացիները կկարողանան հեռակա կարգով ինտերնետ-փաթեթներ գնել Հայաստանում օգտագործելու համար։ Որոշումը կայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԾԿՀ–ի հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանն ասաց, որ նախկինում այս հնարավորությունը հասանելի էր միայն Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք կարող էին օպերատորների բջջային հավելվածների միջոցով ձեռք բերել վիրտուալ SIM-քարտեր սակագնային փաթեթներով՝ առանց սպասարկման գրասենյակներ այցելելու։ Այժմ պետությունը թույլ է տվել օպերատորներին հեռակա վաճառքներ իրականացնել նաև օտարերկրացիների համար` պայմանով, որ օպերատորը կապահովի հաճախորդի անհրաժեշտ նույնականացումը։ Այս դեպքում օտարերկրացին (օրինակ՝ զբոսաշրջիկը) Հայաստան ժամանելուց առաջ կկարողանա ներբեռնել օպերատորի հավելվածը, լրացնել անձնական տվյալները, ակտիվացնել վիրտուալ SIM-քարտը և ինտերնետ գնել։
Ըստ Հունանյանի` ՀԾԿՀ-ն օպերատորներին այս հնարավորությունը տվել է, որպեսզի նրանք դուրս չմնան ինտերնետային զանգերի միջազգային ծառայությունների հետ մրցակցությունից (օրինակ՝ Airalo-ի)։ Ի տարբերություն սովորական հավելվածների` (Viber, Whatsapp և այլն) դրանք տարբերվում են նրանով, որ իրենք են օգտատերերին առաջարկում և՛ միջազգային ինտերնետ (որը շատ երկրներում նրանք գնում են տեղական օպերատորներից), և՛ վիրտուալ SIM-քարտ։
Բջջային օպերատորների համար այսօր կայացված որոշումը հնարավորություն է, ոչ թե պարտավորություն (նույնիսկ Հայաստանի քաղաքացիների համար այս հնարավորությունն իր հավելվածում առայժմ ակտիվացրել է երեք օպերատորներից միայն մեկը)։ Սակայն ապագայում հնարավոր է, որ կարգավորող մարմինն այս գործառույթը պարտադիր դարձնի, եթե տեսնի, որ Հայաստանը հետ է մնում համաշխարհային միտումներից։