00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու օրվա տոնակատարությունը չի չեղարկվել. Վարդան Ղուկասյան

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու օր. արխիվային լուսանկար
Գյումրու օր. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2025
Բաժանորդագրվել
Գյումրու ավագանուն ներկայացված նախագծում նշված չէ, թե քաղաքի օրվա տոնակատարությունը կոնկրետ երբ է կայանալու։ Նախագծում ներկայացված է միայն ծախսը` 6 միլիոն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ «Գյումրու օր» տոնակատարությունը չի չեղարկվել։ Այս մասին սոցցանցում հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել տոնի չեղարկման հետ կապված։ Նշվել էր, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով հարցը հանվել է ավագանու օրակարգից։
«Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։ Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։ Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրու օրը» »,– ասել է Ղուկասյանը։
Նշենք, որ Գյումրու ավագանուն ներկայացված նախագծում նշված չէ, թե քաղաքի օրվա տոնակատարությունը կոնկրետ երբ է կայանալու։ Նախագծում ներկայացված է միայն ծախսը` 6 միլիոն դրամ։
Ի դեպ, այդ գումարից 4 միլիոնը նախատեսված է բեմական սարքավորումների վարձակալության, լուսաձայնային տեխնիկայի վարձակալության, սպասարկման, իսկ 2 միլիոնը` նվագախմբերի, բենդերի, մենակատարների, արտիստների, հաղորդավարների վարձատրության, ծառայությունների մատուցման, գովազդատեղեկատվական նյութերի պատրաստման, տպագրական և այլ չնախատեսված ծասերի համար։
Լրահոս
0