https://arm.sputniknews.ru/20250917/baqun-sharunakum-e-zenq-gnel-adrbejanakan-silk-way-aviaynkerutjan-ushagrav-trichqnery-93547053.html
Բաքուն շարունակում է զենք գնել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները
Բաքուն շարունակում է զենք գնել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները
Sputnik Արմենիա
Ավիափոխադրողի ինքնաթիռը մի քանի օրում եղել է Իսրայելում, Սերբիայում և Չեխիայում։ 17.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-17T14:12+0400
2025-09-17T14:12+0400
2025-09-17T14:16+0400
ադրբեջան
զենք
իսրայել
ինքնաթիռ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93509151_0:73:1500:917_1920x0_80_0_0_f01af3cf814cf3e612884d189f4c28d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել, այդ մասին են վկայում «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը, որոնք ուսումնասիրել է Sputnik Արմենիան։Ուշագրավ են հատկապես Իլ- 76ՏԴ-90ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս «Silk Way»–ի բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ։ Բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլաթ (Իսրայելի ամենահարավային քաղաքը)։Միաժամանակ տեղեկություններ կային, որ, հաշվի առնելով Գազայում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունները, Բաքուն մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկում Իսրայել։Նշված ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Կարճ ժամանակ մնալով մայրաքաղաքի օդանավակայանում՝ օդանավն ուղևորվել է երկրի ամենամեծ ավիաբազա ՝ «Բատայնիցա» (մայրաքաղաքից ոչ հեռու)։ Այստեղ է գտնվում նաև ավիատեխնիկայի ստուգման/փորձարկման կենտրոնը։Դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվում է «Նիկինչի» զորավարժարանը, որտեղ անցկացվում են NORA-B52 հրետանային ինքնագնաց կայանքի փորձարկումները։ 2024 թվականի սկզբին Ադրբեջանը Սերբիայից հենց 48 միավոր NORA հրետանային ինքնագնաց կայանք էր գնել (արտադրում է «Yugoimport-SDPR» ընկերությունը)։Ինքնաթիռի հաջորդ կանգառը եղել է Չեխիայում՝ Օստրավայի օդանավակայանում։ Օստրավայից ոչ հեռու գտնվում է չեխական «Excalibur Army» պաշտպանական ընկերության գործարանը, որը DITA 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց կայանքներ է արտադրում։Ավելի վաղ սլովակական լրատվամիջոցները (որոշ բաղադրիչներ Սլովակիայում են արտադրվում) հայտնել էին, որ Բաքուն 70 միավոր L–45 DITA ինքնագնաց հաուբից է գնել:Նշենք, որ «Silk Way» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները պարբերաբար Բաքու են մեկնում ոչ միայն Օստրավայից, այլև Բրատիսլավայից։Օստրավայից բեռնատար ինքնաթիռն արդեն վերադարձել է Ադրբեջան։Իլ- 76ՏԴ-90ՎԴ օդանավը կարող է մինչև 60 տոննա բեռ տեղափոխել։ Վերոնշյալ ինքնագնացները կշռում են մոտ 28-29 տոննա: Միևնույն ժամանակ դժվար է ասել՝ տեղափոխվել են արդյոք կայանքներ, զինամթերք, որոշ բաղադրիչներ կամ ռազմական նշանակության այլ բեռ:Հավելենք, որ վերջին շրջանում նկատվում են «Silk Way»-ի ակտիվ թռիչքներ նաև դեպի Ուրումչի (Չինաստան): Ավելի վաղ այդ ուղղությամբ մի քանի թռիչք է իրականացրել Ադրբեջանի ՌՕՈւ-ի ինքնաթիռը։
ադրբեջան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93509151_176:0:1500:993_1920x0_80_0_0_3559ddc401f17d68aebd4ddaa01fa6dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, զենք, իսրայել, ինքնաթիռ, թռիչք
ադրբեջան, զենք, իսրայել, ինքնաթիռ, թռիչք
Բաքուն շարունակում է զենք գնել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները
14:12 17.09.2025 (Թարմացված է: 14:16 17.09.2025) Ավիափոխադրողի ինքնաթիռը մի քանի օրում եղել է Իսրայելում, Սերբիայում և Չեխիայում։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել, այդ մասին են վկայում «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը, որոնք ուսումնասիրել է
Sputnik Արմենիան։
Ուշագրավ են հատկապես Իլ- 76ՏԴ-90ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։
Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս «Silk Way»–ի բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ։ Բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլաթ (Իսրայելի ամենահարավային քաղաքը)։
Միաժամանակ տեղեկություններ կային, որ, հաշվի առնելով Գազայում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունները, Բաքուն մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկում Իսրայել։
Նշված ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Կարճ ժամանակ մնալով մայրաքաղաքի օդանավակայանում՝ օդանավն ուղևորվել է երկրի ամենամեծ ավիաբազա ՝ «Բատայնիցա» (մայրաքաղաքից ոչ հեռու)։ Այստեղ է գտնվում նաև ավիատեխնիկայի ստուգման/փորձարկման կենտրոնը։
Դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվում է «Նիկինչի» զորավարժարանը, որտեղ անցկացվում են NORA-B52 հրետանային ինքնագնաց կայանքի փորձարկումները։ 2024 թվականի սկզբին
Ադրբեջանը Սերբիայից հենց 48 միավոր NORA հրետանային ինքնագնաց կայանք էր գնել (արտադրում է «Yugoimport-SDPR» ընկերությունը)։
Ինքնաթիռի հաջորդ կանգառը եղել է
Չեխիայում՝ Օստրավայի օդանավակայանում։ Օստրավայից ոչ հեռու գտնվում է չեխական «Excalibur Army» պաշտպանական ընկերության գործարանը, որը DITA 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց կայանքներ է արտադրում։
Ավելի վաղ սլովակական լրատվամիջոցները (որոշ բաղադրիչներ Սլովակիայում են արտադրվում) հայտնել էին, որ Բաքուն 70 միավոր L–45 DITA ինքնագնաց հաուբից է գնել:
Նշենք, որ «Silk Way» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները պարբերաբար Բաքու են մեկնում ոչ միայն Օստրավայից, այլև Բրատիսլավայից։
Օստրավայից բեռնատար ինքնաթիռն արդեն վերադարձել է Ադրբեջան։
Իլ- 76ՏԴ-90ՎԴ օդանավը կարող է մինչև 60 տոննա բեռ տեղափոխել։ Վերոնշյալ ինքնագնացները կշռում են մոտ 28-29 տոննա: Միևնույն ժամանակ դժվար է ասել՝ տեղափոխվել են արդյոք կայանքներ, զինամթերք, որոշ բաղադրիչներ կամ ռազմական նշանակության այլ բեռ:
Հավելենք, որ վերջին շրջանում նկատվում են «Silk Way»-ի ակտիվ թռիչքներ նաև դեպի Ուրումչի (Չինաստան): Ավելի վաղ այդ ուղղությամբ մի քանի թռիչք է իրականացրել Ադրբեջանի ՌՕՈւ-ի ինքնաթիռը։