00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ–ին 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի համար

© Sputnik / Aram NersesyanՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Բաժանորդագրվել
Դատական հայցում նշված է, թե բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Երիցյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։
Հայցում նշված է, որ բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։
Իսկ հայտարարության նպատակը, ըստ հայցի, Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։

«Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թվականի հրատարակության դասագրքի «ԼՂՀ-ն՝ չճանաչված պետություն» վերնագրված 5.2 գլխի «Փաստացի անկախություն» ենթավերնագրի և «ԼՂ-ի հարցը միջազգային ասպարեզում. վերադարձ պատերազմին» 5.3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի ուսուցումը»,- նշված է պահանջում։

Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Լրահոս
0