https://arm.sputniknews.ru/20250916/rusastann-urakh-kliner-haj-katarvoghneri-tesnel-intertesilum-lavrvov-93492981.html
Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Լավրով
Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ մի քանի գործընկերներ արդեն ցանկություն են հայտնել հաջորդ տարի իրենց մոտ անցկացնել մրցույթը։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T13:41+0400
2025-09-16T13:41+0400
2025-09-16T13:45+0400
սերգեյ լավրով
տեսանյութեր
տեսանյութ
ինտերտեսիլ
ռուսաստան
երգ
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93490695_0:0:1280:720_1920x0_80_0_0_1732b2ec17496d1cc33d3321ef8fd35d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Երևանը տեղյակ էր մրցույթի անցկացման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլին», իսկ Ադրբեջանը հրաժարվել է նախնական հայտից։ Մրցույթին ավելի քան 20 երկիր կմասնակցի։«Ինտերտեսիլում» Ռուսաստանը ներկայացնող երգչի անունն ավելի ուշ կհայտարարվի. Գրիգորևա«Մեր հայ բարեկամները քաջատեղյակ էին մրցույթի մասին, և այն հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչներ չկան, մեզ չէ, որ պետք է տաք։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում նաև մեր հայ բարեկամներին», – հայտարարել է Լավրովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ «Ինտերտեսիլ» մրցույթը կդառնա ամենամյա, և շուտով կհայտարարվի, թե որ երկիրն է այն հյուրընկալելու հաջորդ տարի։Ավելի վաղ երգչուհի, երգահան, «Ну-ка, все вместе!» շոուի հաղթող Լուսինե Հարությունովան ասել էր, որ կցանկանար ներկայացնել Հայաստանը «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում։«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը էստրադային երգի մրցույթ է, որը կազմակերպել է Ռադիոհեռարձակման և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունը (OIRT): 1961 թվականին նախատիպը դարձավ լեհական Սոպոտ քաղաքում կայացած միջազգային երգի փառատոնը, որտեղ ելույթ ունենալը հեղինակավոր էր Արևելյան բլոկի բոլոր երկրների համար: ԽՍՀՄ-ն առաջին անգամ մրցույթին մասնակցեց Սոպոտում 1963 թվականին: Մրցույթը հետագայում չի անցկացվել, բայց չի մոռացվել. միջազգային երգի փառատոնի վերածննդի գաղափարը բազմիցս բարձրաձայնվել է: Այն փաստը, որ «Ինտերտեսիլը» սկսել են նորից և լրջորեն կազմակերպել, հայտարարվեց 2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ: Այս անգամ հայտնեցին, որ նոր մրցույթին առաջին հերթին պետք է մասնակցեն ԲՐԻԿՍ–ի երկրները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93490695_165:0:1125:720_1920x0_80_0_0_8cfbe170f18a81e54783fa5d3b8024de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, տեսանյութեր, տեսանյութ, ինտերտեսիլ, ռուսաստան, երգ, մրցույթ, видео
սերգեյ լավրով, տեսանյութեր, տեսանյութ, ինտերտեսիլ, ռուսաստան, երգ, մրցույթ, видео
Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Լավրով
13:41 16.09.2025 (Թարմացված է: 13:45 16.09.2025) ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ մի քանի գործընկերներ արդեն ցանկություն են հայտնել հաջորդ տարի իրենց մոտ անցկացնել մրցույթը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Երևանը տեղյակ էր մրցույթի անցկացման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլին», իսկ Ադրբեջանը հրաժարվել է նախնական հայտից։ Մրցույթին ավելի քան 20 երկիր կմասնակցի։
«Մեր հայ բարեկամները քաջատեղյակ էին մրցույթի մասին, և այն հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչներ չկան, մեզ չէ, որ պետք է տաք։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում նաև մեր հայ բարեկամներին», – հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ «Ինտերտեսիլ» մրցույթը կդառնա ամենամյա, և շուտով կհայտարարվի, թե որ երկիրն է այն հյուրընկալելու հաջորդ տարի։
«Այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, երկրների թիվը 23 է` Ռուսաստանի հետ միասին, բայց հավանաբար կային նաև այլ ցանկացողներ։ Մենք որևէ մեկի չենք սահմանափակել։ Ուրախ ենք, որ բոլոր մայրցամաքները ներկայացված կլինեն։ Դե, բացի Ավստրալիայից։ Եվ հետաքրքրություն կա, մի քանի գործընկերներ արդեն ցանկություն են հայտնել հաջորդ տարի և երկու տարի հետո հյուրընկալել նման մրցույթ։ Այնպես որ, հույս ունեմ, որ մրցույթն ամենամյա կդարձնենք։ Համենայն դեպս, հետաքրքրություն կա դրա վերաբերյալ», – լրագրողներին ասել է Լավրովը։
Ավելի վաղ երգչուհի, երգահան, «Ну-ка, все вместе!» շոուի հաղթող
Լուսինե Հարությունովան ասել էր, որ կցանկանար ներկայացնել Հայաստանը «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում։
«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը էստրադային երգի մրցույթ է, որը կազմակերպել է Ռադիոհեռարձակման և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունը (OIRT): 1961 թվականին նախատիպը դարձավ լեհական Սոպոտ քաղաքում կայացած միջազգային երգի փառատոնը, որտեղ ելույթ ունենալը հեղինակավոր էր Արևելյան բլոկի բոլոր երկրների համար: ԽՍՀՄ-ն առաջին անգամ մրցույթին մասնակցեց Սոպոտում 1963 թվականին: Մրցույթը հետագայում չի անցկացվել, բայց չի մոռացվել. միջազգային երգի փառատոնի վերածննդի գաղափարը բազմիցս բարձրաձայնվել է: Այն փաստը, որ «Ինտերտեսիլը» սկսել են նորից և լրջորեն կազմակերպել, հայտարարվեց 2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ: Այս անգամ հայտնեցին, որ նոր մրցույթին առաջին հերթին պետք է մասնակցեն ԲՐԻԿՍ–ի երկրները: